Փորձագետները պատմել են՝ որքան հաճախ է պետք լվանալ կրծկալները. Ըստ երևույթին դա շատերին կզարմացնի

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Եվ այսպես, տիկնայք, եկեք անկեղծ խոսենք։ Ո՞ր կինն է կրծկալները շաբաթը մի քանի անգամ լվանում։ Ամենայն հավանականությամբ, սա բացահայտում կլինի շատ կանանց համար․ փորձագետները հրապարակել են մի տեղեկություն, թե որքան հաճախ է հարկավոր լվանալ ներքնազգեստը։

Մեծ Բրիտանիայի Rigby Peller ընկերության ներկայացուցիչները բազմաթիվ հետաքրքիր փաստեր պատմեցին ներքնազգեստի մասին։ Ինչու պիտի նրանց հավատա՞նք։ Թերևս հենց այն փաստի համար, որ ընկերությունը 75 տարի շարունակ զբաղվում է ներքնազգեստի արտադրությամբ։ Նրանք փաստացի քնում են, ուտում-խմում ու շնչում կրծկալներով։

Rigby Peller-ի փորձագետները խորհուրդ են տալիս կրծկալը լվանալ ամեն երեք անգամ հագնելուց հետո։ Չափազանցված է հնչում է, այնպես չէ՞։ Երբ նրանց հարցրին՝ ինչո՞ւ կրծկալը չի կարելի ավելի քիչ լվանալով յոլա գնալ, բացատրեցին․ «Կանայք գերձգում են դրանք, ժողովդրական լեզվով ասած՝ «լոջում»։ Իսկ իրենց սիրելի կոշիկի հետ է՞լ են այդպես վարվում։ Կամ՝ ջինսերի։ Իհարկե՝ ոչ»։

Թվում է՝ այս փորձագետները հենց նոր բացեցին պանդորայի արկղը, երբ հիշեցրին ջինսերի մասին։ Ախր շատ կանայք ջինսերն էլ առանձնապես հաճախ չեն լվանում։ Մնչդեռ պարզվում է՝ պետք է։

Թերևս բոլոր կանայք էլ կրծկալները հազվադեպ են լվանում։ Նրանք ավելի շուտ հակված են կատարելու միայն «Երբեք մի միացրեք չորացուցիչը» պատվիրանը։

Իսկ այժմ եկեք պարզենք՝ ինչպես պետք է ճիշտ լվանալ կրծկալները։ Ներքանազգեստի համար բազմաթիվ հատուկ միջոցներ կան։ Ու թեև որոշ կանայք իրենց հանգիստ են զգում՝ դրացով լվանալով թանկ սպիտակեղենը, պարզապես իմացեք, որ կարիք չկա փողը քամուն տալ՝ կրծկալը մաքուր պահելու համար։

Կատարյալ մաքրության հասնելու մի քանի եղանակ կա, բայց դրանցից ամենագործունը սպիտակեղենը սառը ջրում լվանալու պրակտիկան է։  Եթե ջանք թափելու ցանկություն չունեք, ուղղակի կրծկալը գցեք ներքնազգեստի պարկի մեջ ու լվացեք լվացքի մեքենայի՝ նվազագույն ջերմաստիճանի ռեժիմով։

Փորձագետները հայտարարում են, որ անհրաժեշտ է կրծկալներին նույնքան հոգ տանել, որքան հագուստի։

Այդ խոսքերը համոզիչ են հնչում, մանավանդ, եթե նկատի ունենանք, որ անհրաժեշտ չափսի հարմարավետ կրծկալ  գտնելը ինքնին բարդ խնդիր է կանանց համար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am