Ամառային շոգ գիշերներն իսկական պատուհաս են դարձել մարդկանց համար։ Այդ տապին գրեթե անհնար է քնել ու լիարժեք հանգստանալ։ Իսկ եթե տանն օդորակիչ չկա, դա արդեն իսկական դժոխք է։
Bestinfo.am-ը ձեզ է ներկայացնում խնդրի լուծման 6 եղանակ։
- Բարձը՝ սառնարանում
Կարող է փոքր-ինչ տարօրինակ հնչել, բայց փորձեք, շատ արդյունավետ է։
- Խոնավ ցամքոցը՝ պատուհանագոգին։
Բացեք պատուհանն ու լուսամուտագոգին թաց ցամքոց դրեք։ Ցամքոցը բնական օդորակիչի դեր կկատարի շոգ գիշերներին։
- Սառույցի խորանարդիկներ հովհարիչի դիմաց
Եթե ուզում եք սենյակը քնելուց առաջ սառեցնել, ուղղակի մի ափսե սառցե խորանարդիկներ դրեք հովհարիչի առաջ։
- Անջատեք սենյակի տաքություն արձակող բոլոր աղբյուրները։
Բոլոր էլեկտրական սարքերն ու սարքավորումները հանեք ննջարանից։ Մանավանդ, երբ դրանք ջերմություն են արձակում։
- Սառը լոգանք՝ ոտքերի համար
Նման լոգանքը ոչ միայն կսառեցնի ձեր մարմինը, այլև կնպաստի, որ վայրկենապես քուն մտնեք։
- Խոնավ կիսագուլպաներ
Խոնավ կիսագուլպան հատկապես շոգ գիշերներին իսկապես լավ թարմացնում է։ Պարզապես դրեք սառցարանում, այնուհետև քնից առաջ սառը-սառը հագեք։ Անուշ երազներ։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը