Ձգվածքներից ազատվելու լավագույն 7 բնական միջոցները

Մաշկի ձգվածքները կարող են առաջանալ քաշի կտրուկ ավելացումից կամ կորստից, ինչպես նաև հղիությունից հետո։ Այսօր գույություն ունեն բազմաթիվ միջոցներ, ինչպիսիք են՝ լոսյոնները, քասուքները, քիմիական պիլինգը կամ լազերային վիրահատությունը, որոնք թույլ են տալիս ազատվել այդ տհաճ խնդրից, սակայն դրանց արդյունավետությունը կախված է մաշկի որակից, տարիքից, արևի վնասակար ճառագայթներից և նույնիսկ դիետայից։ Սակայն կան նաև բնական միջոցներ, որոնք հարթեցնում են մաշկը և ազատում են ձգումներից՝ առանց քիմիական նյութերի օգտագործման կամ վիրահատական միջամտության։

 

1. Հալվե Վերա(ալոե վերա)

 

Այս բույսն օժտված է բուժող ու հանգստացնող հատկություններով։ Այն շատ օգտակար է մաշկի համար և հիանալի միջոց է ձգվածքներից ազատվելու համար։ Անհրաժեշտ է հալվեի գելը քսել ձգվածքներին, տրորել, թողնել 15 րոպե և լվանալ մաշկը։

 

2. Կտավատի յուղ

 

Կտավատի յուղը հաճախ է օգտագործվում մաշկային տարբեր խնդիրների դեպքում, ինչպիսիք են՝ կնճիռները, տարիքային հետքերը, խալերը, մուգ հետքերը և բշտիկները։ Այն նաև կարող է օգտագործվել ձգումների առաջացումը կանխելու և մաշկի առաձգականությունը վերականգելու համար։

 

Անհրաժեշտ է մի փոքր կտավատի յուղով մերսել մաշկը 5-10 րոպե, այնուհետև այդ հատվածները ծածկել բարակ կտորով և 30 րոպե տաք ջրով լցված շշի օգնությամբ տաքացնել մաշկը։

 

Այս գործընթացը կրկնել ամեն օր, առնվազն մեկ ամիս շարունակ և արդյունքներն արդեն նկատելի կլինեն։

 

3. Կիտրոնի հյութ

 

Կիտրոնի հյութը թույլ է տալիս ոչ միայն ազատվել ձգվածքներից, այլև բուժում է ակնեն և մաշկային մի շարք այլ խնդիրներ։ Անհրաժեշտ է թարմ կիտրոնի հյութով շրջանաձև շարժումներով մերսել մաշկը, սպասել 10 րոպե և լվանալ տաք ջրով։

 

4. Շաքարավազ

 

Շաքարավազը հիանալի բնական շերտազատող միջոց է մաշկի համար, ինչը թույլ է տալիս նաև ազատվել ձգումներից։ Անհրաժեշտ է 1 ճաշի գդալ շաքարավազին ավելացնել նուշի յուղ և մի քանի կաթիլ կիտրոնի հյութ, ստացված խառնուրդը լոգանքից առաջ քսել մաշկին և մի քանի րոպե մերսել։

 

Այս միջոցի օգնությամբ մեկ ամիս անց արդեն հնարավոր կլինի հասնել զգալի արդյունքների։

 

5. Առվույտ (Люцерна)

 

Առվույտի տերևները հարուստ են մաշկի առողջությունը բարելավող վիտամիններով, հանքանյութերով ու սնուցող նյութերով։ Բացի այդ, դրանք պարունակում են նաև մաշկը սնուցող սպիտակուցներ, Е և К վիտամիններ։

 

Անհրաժեշտ է խառնել մի փոքր առվույտի փոշին և մի քանի կաթիլ երիցուկի յուղը, դարձնել համասեռ զանգված և ստացված խառնուրդով օրական 2-3 անգամ տրորել մաշկը։

 

Այս խառնուրդը հնարավորություն կտա ընդամենը մի քանի շաբաթում հասնել զգալի արդյունքների։

 

6. Կակաոյի յուղ

 

Կակաոյի յուղը մաշկը սնուցելու, խոնավացնելու և ձգվածքներից ազատելու հիանալի բնական քսուք է։ Անհրաժեշտ է խառնել ½ բաժակ կակաոյի յուղը, 1 թեյի գդալ ցորենի ծիլերի յուղը, 2 թեյի գդալ մեղրամոմի քերուկը և 1 թեյի դգալ ծիրանի կորիզների փոշու, վիտամին Е-ի յուղը և տաքացնել այնքան ժամանակ, մինչև մեղրամոմն ամբողջությամբ հալվի։

 

Ստացված խառնուրդն անհրաժեշտ է լցնել հերմետիկ տարրայի մեջ և պահել սառնարանում։ Օգտագործել օրական 2-3 անգամ մաշկը խոնավեցնելու համար։

 

7. Ձիթապտղի յուղ

 

Ձիթապտղի յուղը պարունակում է մեծ քանակությամբ օգտակար նյութեր ու հակաօքսիդանտներ, որոնք օգնում են մաշկային շատ խնդիրների, այդ թվում նաև ձգվածքների, դեպքում։

 

Գոլ ձիթայուղով մերսումը նպաստում է արյան շրջանառության բարելավմանն ու օգնում ազատվել ձգվածքներից։ Մեսումից հետո անհրաժեշտ է սպասել 30 րոպե, որպեսզի մաշկը ներծծի ձիթայուղի մեջ պարունակվող А, Е և D վիտամիններն, այնուհետև լվանալ։

 

 

Աղբյուր՝ Tert.am Medicine