5 վարժություն, որոնց շորհիվ կազատվեք ավելորդ քաշից

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Թևատակերի ավելորդ ճարպը սխալ կրծկալ հագնելու հետևանք է: Մարմնի այդ մասն այնքան էլ աչքի չի ընկնում, բայց մի օր դուք մի գեղեցիկ շապիկ կամ տոպ կհագնեք ու սարսափով կհայտնաբերեք, որ ձեր թևերն այնքան էլ լավ տեսք չունեն: Բայց պետք չէ խուճապի ենթարկվել. մենք ձեզ կառաջարկենք այդ խնդրահարույց հարցի հինգ լուծում: Հագեք մարզահագուստը, և ձեզ տեսնենք:

 

  1. Պառկած ճանճ

Պառկեք մեջքի և ծնկները ծալեք 90 աստիճանով: Վերցրեք գանտելները, ձեռքերը տարածեք: Սկսեք մոտեցնել արմունկները, իսկ հետո նորից հեռացրեք՝ միաժանակ լարելով բոլոր մկանները, որպեսզի դրանք ևս ծանրաբեռնվեն:

  1. Ձգումներ

Ձգումների համար ձեզ մարզաձող պետք կգա։ Ոտքերը ծալեք ու այնպես ձգվեք, որ ձեր կզակը հասնի մարզաձողին։ Այս վարժությունը մարզում է բռնելակերպի ուժը։ Ձեր ձեռքերը շատ ամուր կլինեն։ Միաժամանակ կկարողանաք բարելավել ձեր կեցվածքը։

  1. Կրծքավանդակի ճնշում

Այս վարժությունը կատարելու համար պետք է պառկեք մեջքի և ոտքերը ծնկներից ծալեք։ Անկյունը՝ 90 աստիճան։ Արդյունավետությունը բարձրացնելու համար վերցրեք 2-3 կգ- անոց գանտելներ։ Սեղմեք դրանք կրծքին, այնուհետև բարձրարցրեք՝ առանց արմունկները ծալելու։ Դրա շնորհիվ կազատվեք ավելորդ ճարպերից՝ միաժամանակ կկոփվի ձեր կրծքավանդակը։

  1. Թռիչք՝ տեղում կանգնած

Նայեք լուսանկարին և փորձեք առավելագույնս կրկնել ձախ դիրքը։ Ձեր ծնկները պիտի կիսածալված լինեն, իսկ մեջքը՝ ուղիղ։ Ընտրեք գանտելներ, որոնք առավելագույնս կհամապատասխանեն ձեր  քաշին, ապա սկսեք կրկնել վարժությունը, որը  տեսնում եք  ձեր առջև։ Ձեռքը հնարավորինս լայն տարածեք, որպեսզի խնդրահարույց գոտին առավելագույնս ծանրաբեռնվի։ Վարժությունը կրկնեք 10-15 անգամ։

  1. Ձգում ենք քաշը

Սա անչափ արդյունավետ վարժություն է,, որն օգտակար կլինի թե ձեռքերի, թե մեջքի և թե փորի համար։ Դուք պիտի պառկեք  փորին և ուղղեք ոտքերը։ Վերցրեք գանտելները, թևերը լայն տարածեք։ Այնուհետև ձեռքերով ձգվեք դեպի ոտքերը, որպեսզի հնարավորինս լավ պրկեք մարմինը։

Հիշեք, որ նման կարգի վարժությունները պետք է անել 10-15 անգամ՝ 2-ական մոտեցումով։ Աշխատեք ամեն ինչ ճիշտ անել՝ լավագույն արդյունքի հասնելու համար։ Շուտով կհամոզվեք, որ արդյունքը ձեզ կգոհացնի։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am