Ձեռքն այս դիրքում պահեք. այն, ինչ կկատարվի հետո, պարզապես անհավատալի է

Նայելով ձեռքերին՝ մարդկանց մեծամասնությունը տեսնում է միայն ձեռքեր, սակայն իրականում միայն ձեռքերի օգնությամբ կարելի է ազդել ողջ մարմնի վրա։ Հազարավոր նյարդային կետերի շնորհիվ կարելի է կառավարել թե՛ մարմինը և թե՛ միտքը։

BlogNews-ը Ձեզ է ներկայացնում ալտերնատիվ բժշկության մեթոդներ, որոնք կիրառել կարող է յուրաքանչյուրը։

Բութ մատ


Բութը պատասխանատու է նյարդային վիճակի և գլխացավի համար։ Եթե դուք նյարդային հողի վրա գլխացավ ունեք, ապա մեկ ձեռքով բռնեք մյուս ձեռքի բութ մատը և այդպես պահեք 5 րոպե։ Ցավը պետք է անհետանա։

Ցուցամատ


Այս մատը կառավարում է մկանային ցավերը, ինչպես նաև հիսաթափության, վախի և անհանգստության զգացողությունները։ Այս անգամ նույնպես բռնեք ցուցամատը և սեղմած պահեք 5 րոպե շարունակ։

Միջնամատ


Սեղմելով միջնամատը՝ դուք կարող եք ազատվել ձանձրույթից, զայրույթից, ինչպես նաև չափից շատ հոգնածությունից։

Մատնեմատ


Բացասական էմոցիաներն ու տխրությունը կհեռանան, եթե 5 րոպե շարունակ սեղմեք մատնեմատը։

Ճկույթ 


Այս մատը պատասխանատու է ինքնագնահատականի, սթրեսի և նյարդային լարվածության համար։ 5 րոպե սեղմելուց հետո դուք պետք է Ձեզ ավելի թեթևացած զգաք։

Դաստակ


Մի ձեռքի մատները սեղմեք մյուս ձեռքի դաստակին և պտտաձև շարժումով մերսեք ձեռքը։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ պարբերաբար մերսումներն օգնում են ազատվել սթրեսից ու դեպրեսիայից։

Դաստակների սեղմում


Այս դիրքը շատ է օգտագործվում մեդիտացիաների ժամանակ։ Այն օգնում է բարելավել արյան շրջանառությունը։

Սուրյա Մուդրա


Այս դիրքը կօգնի Ձեզ բարելավել մարսողական համակարգի աշխատանքը և նյութափոխանակությունը։ Այն նաև օգտագործվում է ցածր ջերմության և ախորժակի բացակայության դեմ պայքարելու համար։

 

Աղբյուր՝ BlogNews.am