Քեյթ Միդլթոնը նոր թրենդ է թելադրում. «Քոբ» սանրվածքը նվաճում է աշխարհը։

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Այս սանրվածքը լույս աշխարհ է եկել ընդամենը մի քանի օր առաջ, մինչդեռ աշխարհի շատ ոճաբաններ պատրաստվում են  հաճախորդների կուտակումների՝ «նույնկերպ» կտրելու ցանկությամբ։

Սանրվածքը մտահղացել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը, և իր անվանումը հենց այնպես  չի ստացել։ Նոր սանրվածքը անվանել  են «Քոբ»՝ դասական «բոբ» սանրվածքի սկզբնատառը փոխելով դքսուհու անվան առաջին տառով։

Եվ այսպես,  ինչո՞վ է տարբերվում սեզոնի կանխատեսված հիթը մնացած սանրվածքներից։

 

Երկարությունը

Դքսուհու մազերի երկարությունը  կրճատվեց 15 սմ-ով։ Այսպիսով, քոբն անրակները փակող սանրվածք է։ Ավելի կարճ՝ հնարավոր է, իսկ ավելի երկարն արդեն բոլորովին ուրիշ սանրվածք կլինի։

Ձևը

Նախկինում Քեյթը աստիճանանշված սանրվածք ուներ։ Իսկ հիմա տարբեր երկարության մազափնջերը մնացել են միայն դեմքի մոտ։ Մազերի մնացած զանգվածը ուղիղ է կտրվել։ Հերաբաժանն, ըստ էության, կենտրոն է հասել։ Ճակատի խոպոպներ նույնպես նախատեսված չեն։ Այժմ սանրվածքը նվազ խիստ տեսք ունի, քան՝ առաջ և ավելի կանացի տեսք է հաղորդում։

Հարդարանքը

Հարդարանքն էլ է փոխվել։ Այժմ Քեյթը սանրվածքին մազերի արմատից ծավալ է հաղորդում՝ խոշոր գանգուրները  վերածելով ծփացող ալիքների։ Հետևից սանրվածքը գրեթե ուղիղ է մնացել։

Մազերի նրբերանգները

«Քոբը» բավական տպավորիչ է ներկման տեխնիկայով, ինչպես Քեյթ Միդլթոնի baby lights-ն է։ Սա արևից գունաթափված մազերի նմանակում է։ Այս սանրվածքը բավական աշույժ է ու թեթև։ Այլևս ոչ մի  ձանձրալի ու  անդյուրաշարժ միագունություն։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am