Արարողակարգի 11 կանոն, որոնք պիտի ընդօրինակել Քեյթ Միդլթոնից

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Խոստովանեք՝  հաճույքով կփոխանակեիք Քեյթ Միդլթոնի  ամենօրյա գործերը ձեր գործերի հետ։ Թեյ կխմեիք Ելիզավետա թագուհու հետ, զգեստ կփորձեիք լավագույն դիզայներների հետ և գլխովին կնվիրվեիք բարեգործությանը։

Գոնե մի փոքր Քեյթի «հեքիաթը» մտնելու համար եկեք աչքի տակ ուենանք Միքի Մայերի խորհուրդները։ Այս կինը մեր սիրելի Քեյթին սովորեցրել է վայելուչ շարժուձևին, երբ նա սկսել էր հանդիպել արքայազն Ուիլյամին։

 

  1. Նախապես որոշեք՝ երբ է ավարտվելու ձեր երեկույթը

Քեմբրիջի դքսուհին երեկույթին մասնակցելու հրավեր ուղարկելիս չի օգտվում մատակարարման ծառայությունից։ Նա գերադասում է էլեկտրոնային նամակները կամ հեռախոսազանգը։ Եվ դուք փող չեք ծախսում փոստի վրա։ Հավատացեք՝ ոչ մի պախարակելի բան չկա, եթե ուզում եք պարզել՝ երբ  է ավարտվելու հավաքույթը։

  1. Ողջունեք կրկնակի համբույրով

    Britain’s Prince William, Duke of Cambridge (R), and his wife Britain’s Catherine, Duchess of Cambridge (2R), greet Chinese President Xi Jinping (2L) and his wife Peng Liyuan as they arrive at Lancaster House in London, on October 21, 2015, to attend a UK-China Creative Collaborations Summit. Britain and China are set to seal business contracts worth billions, the second day of President Xi Jinping’s state visit, including on Britain’s first nuclear power plant in decades. AFP PHOTO / LEON NEAL (Photo credit should read LEON NEAL/AFP/Getty Images)

Եվ արեք դա այտը  այտին հպելով․  նախ՝ աջ, ապա՝ ձախ այտով։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում կարելի է առանց համբույրի էլ յոլա գնալ։ Պաշտոնական հանդիպումներում կամ նոր մարդկանց հետ բավարարվեք ձեռքսեղմումով։

  1. Հյուրերին հնարավորինս արագ ծանոթացրեք միմյանց

Միջոցառման տիրուհին պետք է հոգա, որ հյուրերն իրենց զգան ինչպես սեփական տանը։ Իսկ դրա համար անհրաժեշտ է նրանց ծանոթացնել իրար։ Ոչ մեկն իրեն չպետք է ավելորդ զգա։

  1. Փոքրիկ պայուսակը (քլաթչը) պահեք ձեռքում

Միջոցառումների ժամանակ Քեյթը պայուսակը պահում է երկու ձեռքով։ Իսկ ձեռքսեղմման պահին մի ձեռքից մյուսին է դնում։ Իսկ երբ Քեյթը նստում է, քլաթչը դնում է իր իրանի և աթոռի  թիկնակի արանքում։ Նկատի ունեցեք՝ ոչ ծնկներին, ոչ էլ՝  հատակին։

  1. Ճիշտ դիրքով նստեք

Արքայական ընտանիքի կինը երևում է վեհակեցությունից։ Երբ անհրաժեշտ է լինում նստել երկար ժամանակ, Քեյթն օգտագործում է «դքսուհուն վայել դիրքը»։  Նստել ուղիղ, առանց աթոռաթիկնակին կռնթելու։ Կզակը պահեք հատակին զուգահեռ, ծնկներն ու կրունկները  միացրած պահեք։ Մյուս դիրքը կոչում է «քեմբրիջյան  խաչ»․ թեթևակի թեքում եք ծնկները՝ ոտքերը խաչուփաչ դնելով։

  1. Բռնեք գավաթի կոթը

    QUEENSTOWN NEW ZEALAND — APRIL 13: (NO UK SALES FOR 28 DAYS) Catherine Duchess of Cambridge samples red wine as the visit Otago Wines at Amisfield winery on April 13, 2014 in Queenstown, New Zealand. The Duke and Duchess of Cambridge are on a three-week tour of Australia and New Zealand, the first official trip overseas with their son, Prince George of Cambridge. (Photo by Pool/Samir Hussein/WireImage)

Գինին լցրեք մինչև գավաթի լայնացման գիծը։ Գավաթը բռնեք կոթից, որպեսզի խմիչքը չտաքանա։ Եթե շուրթերին շրթներկ կա, խմեք միևնույն տեղից։ Շրթներկի բազմազան հետքերը գավաթին  բավական  տհաճ տպավորություն են թողնում։

  1. Կծեք երեք անգամ և կանգ առեք

Դքսուհին մի մոտեցումով ընդամենը երեք անգամ է համտեսում կերակուրը, այնուհետև  սպասքի պարագաները դնում է սեղանին։ Ապուրն ուտում է՝ գդալի վրա շատ չհակվելով։

  1. Մի զգուշացրեք, որ զուգարան եք գնում

Բավական է ներողություն խնդրել՝ աթոռից վեր կենալով։ Անձեռոցիկը խնամքով ծալեք ու թողեք ափսեի մոտ։

  1. Զուգարանը կատարյալ մաքուր պահեք

Այնտեղ պիտի լինի օճառ, մի քանի սրբիչ և ձեռքի կրեմ։ Ոչ մի մոմ և ընթերցանության համար նյութ։

10Թեյի բաժակն ու սուրճի գավաթը պետք է տարբեր կերպ պահել ձեռքում

11Հյուրերին թույլ մի տվեք՝ ուտելիքը ձեռքին մոտենան

Լավ հյուրն առաջարկում է իր օգնությունը, իսկ լավ տանտիրուհին օգնությունը չի ընդունում։ Մի խրախուսեք օգնությունը խոհանոցում  և թույլ մի տվեք, որ խնջույքից հետո ամանները անհապաղ լվանան։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am