Այս խորամանկությունները մեզ դեռ դպրոցում են սովորեցրել։ Մինչև օրս դրանք արդյունավետ կիրառվում են․․․ Եվ ահա թե ինչու

 

Գոյություն ունեն առօրեական հնարքներ, որոնք հարմարավետության ու պարզության շնորհիվ մինչև օրս էլ հրատապ են զանազան գաջեթներով ու դիվայսներով լեցուն ժամանակակից աշխարհում։

Bestinfo.am-ը ներկայացնում է մեր մանկության 9 խորամանկ հնարքներ, որոնք հիմա էլ կարող են ձեզ պետք գալ։

 

  1. Պարզել՝ Լուսինն աճո՞ղ է, թե՞ նվազող

Իմանալու համար՝ Լուսինն աճող է, թե նվազող, բավական է մատը  «պահել» կիսալուսնի վրա։ Եթե «С» տառն է ստացվել, ուրեմն Լուսինը նվազում է, այսինքն՝ «ծերանում», եթե «Р»-ն, ուրեմն՝ աճում։

 

  1. Բազմապատկում՝ մատներով

6, 7, 8 և 9 թվերի բազմապատկումը դժվարություն է առաջացնում ոչ միայն երեխաների, այլև երբեմն մեծերի համար։ Նման պահերին այս հնարքը ձեզ  օգնության կգա։ Ձեր կողմ շրջեք ձեռքի ափերն ու ճկույթից սկսած համարակալեք յուրաքանչյուր  մատը՝ 6-ից մինչև 10-ը։ Իսկ հիմա, օրինակ, 7 անգամ 8 (7 x 8) բազմապատկելու համար 7-րդ մատը միացրեք մյուս  ձեռքի 8-րդ մատին։ Ստորին ձեռքի մատները, միացվածներով հանդերձ, տասնավորներ են (տվյալ դեպքում՝ 5)։ Վերևի մատները միավորներն են, մնում է դրանք  բազմապատկել իրար (տվյալ դեպքում 3 x 2)։ Արդյունքում ստանում ենք 56։

 

Այս եղանակն օգնում է արագ բազմապատկել 6, 7 և 8 թվերը։

9 բազմապատկելու համար ձեռքերը ափերով ներքև դրեք։ Ցանկացած թիվ 9-ով բազմապատկելու համար բավական է ծալել տվյալ համարով մատը։ Մատները, որոնք տեղակայված են նրա առաջ, տասնավորներ են, ապա միավորներն են գալիս։ Այսպիսով, օրինակ, 7 անգամ 9-ը (7 x 9) բազմապատկելու համար ծալում ենք 7-րդ մատը։ Ստանում ենք՝ 6 մատ վերևում՝ այսինքն՝ վաթսուն և  3 մատ՝ ներքևում։ Պատասխանը՝ 63։

 

  1. Իմանալ՝ երբ է արևը մայր մտնում

Մատները միացրեք և  ձեռքն ուղղեք արևի կողմն, այնպես, որ արևը «պառկի» ցոցամտին։ Հաշվեք մատների քանակը  Արեգակից մինչև հորիզոնի գիծ։ Ամեն մի մատը հավասարազոր է մոտ 15 րոպեի՝ մինչև մայրամուտ։

 

  1. Հիշել հռոմեական թվերը

Ինչպես գիտեք, առաջին տառերը նշանակում են հռոմեկան թվերը՝ նվազման կարգով․  M (1000), D (500), C (100), L (50), X (10), V (5), I (1)․․․Հռոմեական թվերն այս հերթականությամբ հիշելու համար բավական է անգիր անել  «ՄեԴիՍայն ԼյուՔՍ ՎԻկորինա» («Բժշկություն լյուքս վիկտորինա») արտահայտությունը կամ, որ ավելի լավ է՝ մտապահել «Mաք Dոնալդ  CեLսիուս Xերոքս Viկտորիա» իրար հետ առնչություն  չունեցող, բայց հանրամատչելի բառերի տարօրինակ համադրությունը J․․․

  1. Պարզել՝ անկյունում քանի՞ աստիճան է

Առավելագույնս տարածեք ձեռքի մատները և ափի եզրը դրեք այն մակերեսին, որի անկյունը պետք է չափեք։ Ճկույթը պիտի լինի ստորին մակարդակի վրա և նշմարվի իբրև 0°։ Այսպիսով, բութ և ճկույթ մատների միջև անկյունը կազմում է 90°, ճկույթի և մատնեմատի միջև՝ 30°, ճկույթի և միջնամատի միջև՝ 45°, ճկույթի և ցուցամատի միջև՝ 60°։

  1. Ստուգել մարտկոցների լիցքավորման չափը

Լիցքավորված մարտկոցը լիցքաթափվածից շատ հեշտ է զանազանել։ Դրա համար պետք է երկու մարտկոցը սեղանից մի քանի սանտիմետր վերև բարձրացնել և միաժամանակ իջեցնել։ Մարտկոցը, որը կպոկվի ու կընկնի ցած, միանշանակ լիցքավորված է։

  1. Պարզել ամսվա օրերի քանակը

Երկու ձեռքը բռունցք արեք, ինչպես ցույց է տրված նկարում և սկսեք ամսիները հաշվել ըստ մատնոսկրերի։ Ամեն մի մատնոսկոր ու իջվածք առանձին ամիս է։ Մատնոսկրերի ամիսները բաղկացած են 31 օրից, իսկ իջվածքները 30 օրից (կամ էլ 28/29-ից՝  եթե փետրվարն է)։ Եթե մի՛ ձեռքի մատնոսկրերն ու իջվածքներն եք հաշվում, բռունցքի վերջին հասնելուց հետո շարունակեք հաշվել ցուցամատի մատնոսկրից։

  1. Չափել երկարությունը

Եթե ձեզ հարկավոր է պազել առարկայի մոտավոր երկարությունը, բայց  ձեռքի տակ քանոն չկա, օգտվեք մի ձեռքի մատներից։ Մարդու համամասնություններից ելնելով՝ ցուցամատի ու բութ մատի միջև տարածությունը կազմում է մոտ 18 սմ, իսկ ճկույթի և բութ  մատի միջև՝  մոտ  20 սմ։ Բնականաբար, այս եղանակն այնքան էլ ճշգրիտ չէ, քանի որ մարդկանց ձեռքերի չափսն էլ է տարբեր։ Բայց այս եղանակը կարող է պետք գալ մեծ օբյետի երկարությունը մոտավորապես պարզեու համար։ Ուղղակի նախապես չափեք մատների միջև տարածությունը։

  1. Մտապահել ծիածանի գույների հաջորդականությունը

Ընդունված է համարել, որ ծիածանն ունի յոթ գույն։ Ու թեև ծիածանի գույներն իրականում առանձնացված չեն, և մի գույնից մյուսին անցման տեղում լինում են բազմաթիվ միջանկյալ երանգներ, այդուհանդերձ ծիածանի (հիմնական) գույների հաջորդականությունը հաճախ պետք  է գալիս։ Այդ (կարմիր, նարնջագույն, դեղին, կանաչ երկնագույն, կապույտ, մանուշակագույն) հաջորդականությունը մտապահելու համար բավական է անգիր անել  արտահայտությունը, որը մեր երեխաները, թերևս, մեզանից լավ գիտեն. «Կատուն նստած դռան կողքին երազում է կերի մասին»։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am