Բաղադրիչներ
- Խմորի համար՝
- թթվասեր — 200 գր
- ալյուր — 240 գր
- շաքարավազ — 200 գր
- փխրեցուցիչ — 1 թ/գդ
- ձու — 2 հատ
- կակաո — 5 ճ/գդ
- խտացրած կաթ — 0.5 բանկա
- Կրեմի համար՝
- սերուցք 30-35% յուղայնությամբ — 500 մլ
- խտացրած կաթ — 0.5 բանկա
- Ինչպես նաև՝
- բանան — 5 հատ
- խտացրած կաթ եփված — 1 բանկա
Պատրաստման եղանակ
- Պատրաստում ենք խմորը: Բոլոր չոր բաղադրիչները խառնում ենք, ավելացնում ենք ձվերը, խտացրած կաթն ու թթվասերը: Խմորը թխում ենք 45 րոպե և թողնում, որ հովանա:
- Այնուհետև խմորի մեջ այսպիսի փորվածք ենք անում, խտացրած կաթ քսում և շարում բանանները:
- Պատրաստում ենք կրեմը: Սերուցքն ու խտացրած կաթը հարում ենք և բրգաձև լցնում բանանների վրա:
- Վերջում կրեմի վրա լցնում ենք խմորի փշրանքները:
- Ահա և վերջ:
Աղբյուր՝ Cooks.am