Մենք սպասում ենք ուժեղ շոգերի․ Գագիկ Սուրենյան

«Մենք սպասում ենք ուժեղ շոգերի, պատճառն այն է, որ ներկա պահին Իրաքի տարածքում գտնվող ջերմային ցիկլոնը տեղաշարժվում է դեպի հյուսիս: Վաղվանից կսկսի օդի ջերմաստիճանի բարձրացումը՝ մեկ-մեկ աստիճանով օդի ջերմաստիճանը կբարձրանա: Պիկերը կգրանցվեն օգոստոսի 6-ին և 7-ին».- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը, հավելելով, որ օդի ջերմաստիճանը լոկալ վայրերում կարող է հասնել նույնիսկ 42 աստիճան տաքության:

«Քանի որ օդային զանգվածը փչում է արաբական անապատներից, մեր երկիր տեղափոխվում է անապատային չոր օդ, օդի մեջ կտրուկ կավելանա փոշու կոնցետրացիան, օդի հարաբերական խանվությունը խիստ կնվազի: Վաղվանից սկսած մինչև օգոստոսի 7-ը ներառյալ կլինենք ցիկլոնի ազդեցության գոտում: Տաք օդի ներհոսքը սկսվելու է հարավարևմուտքից և հիմնականում ազդելու է Արարատյան դաշտի և Սյունիքի մարզի հովտային գոտու վրա:

Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում և Արագածոտնի լեռնային շրջանում և Վայոց ձորի լեռնային շրջաններում օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 36 աստիճանի, որը լեռնային շրջանների համար բավականին բարձր ցուցանիշ է: Լոռիում առավելագուն ցուցանիշը կրկին կանխատեսվու է մինչև 36 աստիճան: Խորհուրդ է տրվում ժամը 11-ից 17:00-ն խուսափել արևի ուղիղ ճառագայթներից».- ասաց Գագիկ Սուրենյանը:

Նյութի աղբյուրը ` hraparak.am