4 անվտանգ և արդյունավետ եղանակ՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու համար

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ճերմակ ատամներ ունենալը ֆիզիկական առողջության, բարեկեցության ու բարօրության նշան է։ Ատամների սպիտակությունը պահպանելու համար անհրաժեշտ է կանոնավոր հաճախել ատամնաբույժին և անցնել ատամների մաքրման պրոֆեսիոնալ ընթացակարգով։ Դրա շնորհիվ ատամի էմալը ճերմակությունից ճառագում է։

 

Ատամների գույնը որոշվում է էմալի գույնով։ Իսկ էմալի գույնը, իր հերթին, կախված է մի շարք գործոններից․

  • ժառանգական (ինչ գույն են ունեցել նախնիների ատամները),
  • սննդի բնույթից,
  • ներքին օրգանների վիճակից,
  • օգտագործած ըմպելիքների քանակից, որակից (դրանցում բնական և քիմիական ներկանյութերի առկայությունից), ինչպես նաև դրանց ջերմաստիճանից,
  • վատ  սովորություններից (ծխելը փչացնում է էմալի գույնը),
  • օգտագործած դեղամիջոցներից,
  • ատամների առողջությունից (կորոզիայի ենթարկված բծերի ու խոռոչների առկայություից),
  • հիգիենիկ միջոցառումների որակից և պարբերականությունից (ատամների պրոֆեսիոնալ մաքրումից),

Սպիտակեցումը կոսմետիկ միջոցառում է։ Ատամների սպիտակեցման ամենաօգտակար տարբերակը կարելի է համարել դրանց պրոֆեսիոնալ մաքրումը։

Տնային պայմաններում էմալի երանգը հաջողվում է բացացնել 1-2 տոնով։

 

4 անվտանգ և արդյունավետ եղանակ՝ ատամները տնային պայմաններում սպիտակեցնելու համար

 

1․Թեյի ծառի յուղ (2–3 յուղի կաթիլ ատամի խոզանակին, ներմերսել երեկոյան ատամները մաքրելուց հետո)։

2․Ցիտրուսայինների (նարնջի, կիտրոնի),  բանանի կեղևի ներսի  մակերեսով ատամները փայլեցնել 7-10 օրվա մեջ մեկ անգամ։

3․ Ելակի պտղամսով (ատամները 5–7 օրվա ընթացքում պրտել օրը 2–3 անգամ)։

4․Չհասած պոմիդորի պտղամիսը (ատամները 5–7 օրվա ընթացքում պրտել օրը 1 անգամ)։

 

Սպիտակեցման համար չափազանց ագրեսիվ միջոցները (սոդան ու ջրածնի պերօքսիդ), ինչպես նաև դրանց անվերահսկելի օգտագործումը վնասում են էմալը, քանի որ ընդունակ են ատամները տաշելու, նվազեցնել միներալացման աստիճանը (էմալը հագեցնելով կալցիումի, ֆտորի, մագնիումի և ֆոսֆորի միացություններով)։

Սպիտակեցումը խորհուրդ է տրվում անցկացնել միայն 18 տարեկանից հետո՝ էմալի ձևավորման գործընթացի ավարտից հետո։

 

Որպեսզի ատամները երկար ժամանակ սպիտակ մնան, անհրաժեշտ է․

  • ճիշտ սնվել (օգտագործել կոշտ մանրաթելավոր սնունդ, կաթնամթերք),
  • հրաժարվել ներկանյութերով հարուստ սննդամթերքների և ըմպելիքների հաճախակի օգտագործումից (սուրճ, թեյ, կարմիր գինի),
  • կանոնավոր խնամել բերանի խոռոչը (օրը երկու անգամ ատամները մաքրել խոզանակով և ատամնաթելով, ամեն անգամ սնունդ ընդունելուց հետո օգտագործել ողողիչ),
  • վեց ամիսը մեկ պրոֆեսիոնալ մաքրում իրականացնել,

Ինչպես տեսնում եք՝ բերանի խոռոչին հետևելու մեջ ոչ մի բարդ բան չկա։ Կարևորը դա անեք կանոնավոր և պարբերաբար։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am