67-ամյա կինն արդեն 40 տարի է՝ ապրում է բացարձակ մենակության մեջ՝ անմարդաբնակ կղզում, և ահա թե ինչու․․․

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բոլորս փոքր ժամանակ կարդացել ենք Դանիել Դեֆոյի՝ 1719-ին հրապարակած «Ռոբինզոն Կրուզո» վեպը Յորքի նավաստի Ռոբինզոն Կրուզոյի կյանքի և զարմանահրաշ արկածների մասին, որը մեն-մենակ 28 տարի ապրել էր Ամերիկայի ափերի մոտ գտնվող անմարդաբնակ կղզում, Օրունոք գետի մոտակայքում, և փրկվելով նավաբեկությունից, իր բոլոր ընկերների զոհվելուց հետո փրկվեց նաև ծովահենների ձեռքից։

Եթե Ռոբինզոն Կրուզոն կամքին հակառակ էր հայտնվել անմարդաբնակ կղզում, մեր ժամանակներում կան մարդիկ, որոնք սեփական կամքով ձգտում են մեկուսի կյանք վարել։

Նրանից մեկն էլ 67-ամյա Զոի Լուկասն է, որն արդեն 40 տարի ապրում է կանադական Սեյբլ անմարդաբնակ կղզում։ Նրա միակ հարևաններն ու բարեկամները ձիերն են, փոկերն ու թռչունները։

Առաջին անգամ Զոին այս կղզի է ոտք դրել 21 տարեկանում, երբ դեռ ուսանողուհի էր՝ վայրի ձիերի կյանքն ուսումնասիրելու համար։ Դեռատի օրիորդն այնքան ուժգին է սիրահարվում վայրի բնությանը և սքանչելի կենդանիներին, որ որոշում է ամեն գնով տեղափոխվել այստեղ։

Նրան բոլորովին չէր մտահոգում, որ կղզու մակերեսը 34 քառակուսի կիլոմետր է, տարին 127 օր ամբողջովին մառախլապատ է, ու կենդանիներից բացի այնտեղ ոչ ոք չի բնակվում։

27 տարեկանումմ Զոին լքեց կանադական Գալիֆաքս քաղաքը և տեղափոխվեց անմարդաբնակ կղզի՝ մշտական բնակության։

Կղզի կարելի է հասնել նավակով կամ չարթերային ինքնաթիռով։ Մթերքները կնոջը հասցնում են շաբաթը մեկ անգամ։

Ճգնավոր կինը հետազոտում է էկոլոգիան և գիտնականներին օգնում պարզել, թե ինչպես 18-րդ դարում գյուղատնտեսական աշխատանքների համար ներկրված ընտանի ձիերը կարողացան հարմարվել վայրի բնությանն ու կենդանազուրկ միջավայրին։

Թեև Սեբլ կղզին անվանում են Ատլանտիկայի գերեզման, քանի որ կղզու մոտերքում տեղի է ունեցել ավելի քան 300 նավաբեկություն, Զոին շատ երջանիկ է, որ հենց այնտեղ է ապրում։ 40 տարվա ընթացքում օվկիանոսի ալիքներն ինչ ասես չեն հասցրել նրան։ Լողափին նա հայտնաբերել է սառնարան, թարմ բանջարեղենով արկղ, փչած օդապարիկ և անգամ պրոթեզ։

Զարմանալի է, որ կինը կարող է այդքան տարի ապրել կղզում ու բոլորովին չկարոտել քաղաքակրթությանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am