Այս դիմակը շատ արդյունավետ է գործում. Նույնիսկ մաշկաբաններն ի վիճակի չեն բացատրել դրա արդյունավետության գաղտնիքը

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ահա բոտոքսի նոր, մատչելի և գերարդյունավետ այլընտրանքը։ Ընդ որում՝ ամեն ինչ բնական է։

Որքա՞ն փող եք ծախսում՝ գեղեցիկ, երիտասարդ ու առողջ լինելու համար։ Եվ արդյոք այդ ծախսերի արդյունքը միշտ գոհացնում է ձեզ։ Առաջարկում ենք փորձել բնական միջոցներ։ Ոչ մի արհեստական կրեմ մաշկին չի վերադարձնի երբեմնի երիտասարդությունը, առաձգականությունն ու ճկունությունը։

Իհարկե, գովազդները խոստանում են այդ ամենը, բայց սա գովազդ չէ։ Հետևաբար իմաստ ունի վերադառնալու ակունքներին՝ բնական միջոցներին։

Օրինակ, արդյո՞ք փորձել եք եգիպտացորենի օսլայի դիմակ։ Այդ դիմակն այնքան արագ է գործում, որ նույնիսկ մաշկաբաններն ի վիճակի չեն բացատրել դրա արդյունավետության գաղտնիքը։

 

Դրա համար ձեզ անհրաժեշտ կլինի

  • 1 ճաշի գդալ եգիպտացորենի օսլա,
  • 5 ճաշի գդալ գազարի հյութ,
  • 1 ճաշի գդալ բնական յոգուրտ,
  • 150 մլ խմելու ջուր,
  • 1  վրձին՝ դիմակը քսելու համար

Կիրառումը

  1. 100 մլ ջուրը եռացրեք։ 50 մլ հում ջրում լուծեք եգիպտացորենի օսլան։
  2. Հանգամանորեն խառնեք, որ կոշտիկներ չմնան։ Խառնուրդի մեջ լցրեք եռացրած ջուրը։ Լավ խառնեք։ Թողեք մնա ու սառչի, այնուհետև այդ ամենին ավելացրեք յոգուրտն ու գազարի հյութը։
  3. Վրձնի օգնությամբ շրջանաձև շարժումներով դիմակը քսեք դեմքին։ Թողեք մնա 15 րոպե, այնուհետև հանգամանորեն լվացվեք սառը ջրով։
  4. Պրոցեդուրան կրկնեք շաբաթը երկու անգամ՝ մեկ ամսվա ընթացքում։ Արդյունքը ձեզ շատ կգոհանցի։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am