Յուրաքանչյուրին մատչելի ինտերիերի դեկոր․․․Նա սկսեց սոսնձել փայտիկները։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ նման հրաշալի բան դուրս կգա։

 

Գողտրիկ փայտիկները, որոնցով սովորաբար խառնում են ներկը, կարող է հիանալի զարդարանք դառնալ։  Եթե ստեղծագործական ոգին ձեզ խորթ չէ, այս գաղափարներն, ամենայն հավանականությամբ, ձեր սրտով կլինեն։

Ինտերիերի նման հասարակ դեկորը մատչելի է ամեն մեկին։ Նյութը համեմատաբար էժան է, և դրանցով կարելի է միանգամայն պրակտիկ ու աչք շոյող բաներ պատրաստել։ Մեզ առանձնապես դուր եկավ գիշերալամպի յուրօրինակ լուսամփոփը։

 

Փայտիկներով ինքնատիպ շինվածքներ

 

  1. Ծաղիկների համար արկղը հոյակապ տեսք կարող է ունենալ։

 

  1. Կեռիկներով պատի տախտակները մանր առարկաների համար հիանալի ծառայություն կկատարեն։ Ցանկացած կին կերազի նման կերպ պահպանել զարդարանքները։

 

  1. Հայելու այս երիզվածքի նախադեպ աշխարհում չկա։ Եթե տախտակները հետն էլ գույների հաջորդափնջով ներկվեն, իսկական գլուխգործոց դուրս կգա։

 

  1. Բույսերի անունները նույնպես դեկորի տարր են։

 

  1. Մակագրությամբ բարակ փայտիկնորով տախտակը կարող է հիանալի ձեռակերտ նվեր դառնալ։

 

  1. Անչափ հաճելի է գեղեցիկ նվերներ ստանալ անվանական փոքր տախտակով։

 

  1. Նուրբ տախտակներից սարքված տառերը կզարդարեն ուզածդ ցանկապատ կամ փայտե վարագույր

 

  1. Հիանալի մտահղացում է․կախովի բույսերն աշխուժացնում են նույնիսկ ամենաձանձրալի ինտերիերը։

 

  1. Փայտե ձողիկներն անպայման չէ նետել օգտագործելուց հետո։ Դրանցով կարելի է զարդարել նոր ներկված պատը։

 

  1. Իսկական ծովային դրոշ։ Ինձ դուր է գալիս դրա տեսքը;

 

  1. Գրությամբ փոքրիկ աղյուսակ, որը տանը լավ տրամադրություն է ստեղծում։

 

  1. Ամանորյա դեկոր «ռուստիկ» ոճով։ Մյուս տարի անպայման կփորձեմ։

 

  1. Փայտե շրջանակ նկարների համար, որը շատ լավ է նայվում ցանկացած ներքին ձևավորման մեջ։

 

  1. Բարակ ձողիկներն իրար սոսնձելով՝ կարելի է լամպի յուրօրինակ լուսամփոփ սարքել։

 

  1. Բնական փայտից տակդիրը երբեք ավելորդ չէ։

 

Փայտի օգտագործմամբ՝ շինության ներքին հարդարման բազմաթիվ  գաղափարներ կան։ Փայտը ոգեշնչում է և տանը հատուկ տրամադրություն ստեղծում։