Ամենացանկալի հայ հայտնիները` ըստ հորոսկոպի նշանների

Բոլոր կանայք էլ յուրովի գեղեցիկ են։ Խնամված ու նուրբ կինը միշտ էլ ցանկալի է տղամարդկանց կողմից, սակայն կան նաև այնպիսի կանայք, որոնք առավել պահանջված են հակառակ սեռի ներկայացուցիչների շրջանում։ Ըստ հորոսկոպի ամենացանկալի կանայք Կշեռքներն են, վերջին հորիզանականում` Երկվորյակները։

 

Tert.am Life–ը ներկայացնում է հայ հայտնիներից, որոնք են ամենացանկալիները` ըստ հորոսկոպի նշանների։

 

 

12-րդ հորիզոնական՝ Երկվորյակ– Անի Խաչիկյան

 

Երկվորյակները հիանում են սեփական տեսքով։ Նրանց չի հետաքրքրում, թե ինչ են մտածում շրջապատի մարդիկ։ Այս նշանի ներկայացուցիչ կանանց համար կարևոր է միայն սեփական կարծիքը։

 

 

11-րդ հորիզոնական՝ Կույս– Գոհար Հարությունյան

 

Կույսերը խորամանկ կանայք են։ Նրանք շատ արագ են հարմարվում իրավիճակին ու համապատասխանում գեղեցկության մասին  պատկերացումներին։

 

 

10-րդ հորիզոնական՝ Աղեղնավոր– Էվա Խաչատրյան

 

Աղեղնավորներն առեղծվածային կանայք են և հենց դրանով էլ գրավում են տղամարդկանց ուշադրությունը։ Նրանք նախընտրում են ոչ կատարյալ, սակայն հետաքրքիր լինել։

 

 

9-րդ հորիզոնական՝ Խոյ– Սոֆի Մխեյան

 

Խոյերը խելացի ու էլեգանտ են, սակայն քիչ են հետաքրքրում տղամարդկանց։ Նրանք չափազանց անհասանելի տեսք ունեն ու վանում են տղամարդկանց։

 

 

8-րդ հորիզոնական՝ Այծեղջյուր– Սիրուշո

 

Այծեղջյուրներին չի հետաքրքրում, թե ինչ են մտածում նրանց մասին տղամարդիկ։ Այս նշանի կանայք համարում են, որ թագուհի են ու գրավում են տղամարդկանց իրենց ինքնավստահությամբ։

 

 

7-րդ հորիզոնական՝ Ցուլ– Մերի Մարտիրոսյան

 

Ցլերը սիրում են փոփոխություններն  ու փորձարկումները։ Նրանք պատրաստ են նորությունների, այդ պատճառով էլ հետաքրքրում ու գրավում են տղամարդկանց։

 

 

6-րդ հորիզոնական՝ Ջրհոս– Անի Երանյան

 

Ջրհոսները շատ գրավիչ են ու դուր են գալիս տղամարդկանց, սակայն նրանք չեն ցանկանում սիրել ինչ-որ մեկին։ Այս կանանց բավարարում է նաև ընկերությունը, իսկ տղամարդկանց դուր են գալիս դժվարությունները։

 

 

5-րդ հորիզոնական՝ Խեցգետին– Նազենի Հովհաննիսյան

 

Խեցգետինները կարող են ամենացանկալի կանայք լինել, քանի որ նրանք գեղեցիկ, հոգատար ու խելացի են։ Սակայն այս նշանի ներկայացուցիչ կանայք չափից շատ են մոր դերում մնում ու հոգնեցնում են տղամարդկանց։

 

 

4-րդ հորիզոնական՝ Ձկներ– Աննա Դովլաթյան

 

Ձկներն այնպիսի կանայք են, որոնց տղամարդիկ ցանկանում են փրկել, հոգ տանել նրանց մասին։ Ձկները թույլ կնոջ տպավորություն են թողնում, սակայն իրականում շատ ավելի ուժեղ են, քան տղամարդիկ։

 

 

3-րդ հորիզոնական՝ Առյուծ– Մերի Մակարյան

 

Առյուծներն ինքնավստահ ու գրավիչ են։ Նրանք կարծում են, որ լավագույնն են ու դա դուր է գալիս տղամարդկանց։

 

 

2-րդ հորիզոնական՝ Կարիճ– Արփի Գաբրիելյան

 

Կարիճներն ինչ-որ հատուկ էներգիա ունեն, որի շնորհիվ կարողանում են խելքահան անել տղամարդկանց։ Նրանք գիտեն, որ կարող են գրավել ցանկացած տղամարդու, այդ պատճառով էլ քմահաճ են ու մշտապես ընտրություն են անում։

 

 

1-ին հորիզոնական՝ Կշեռք– Ժաննա Բուտուլյան

 

Կշեռքներն ունեն այն բոլոր հատկանիշները, որոնք պետք է ունենա ամենացանկալի կինը։ Այդ հատկանիշները ոչ միշտ են դրական, սակայն դա ևս գրավչություն է ավելացնում։ Նրանք չեն մտածում այն մասին, թե ինչն է գեղեցիկ, իսկ ինչը՝ ոչ, այս նշանի տակ ծնված կանայք պարզապես վստահ են, որ ամենագրավիչն ու ցանկալին են և այդպես էլ կա։

 

Աղբյուր՝ Tert.am Life