Ամենօրյա սովորություններ, որոնց հետևանքով կանանց կուրծքը կորցնում է իր առաձգականությունը

Կան սովորություններ, որոնք շատ վնասակար են կանանց համար և նույնիսկ նպաստում են կրծքի առաձգականության կորստին: Sunny7.ua կայքը ներկայացրել է այդ վատ սովորություններից ամենատարածվածները:

 

1.    Ծխախոտի չարաշահում

 

Ծխախոտի ծխի մեջ պարունակվող վնասակար նյութերը քայքայում են կոլագենը՝ դրանով իսկ նպաստելով առաձգականության և կրծքի ձգության կորստին:

 

2.    Քաշի կորուստ

 

Քաշի կտրուկ տատանումների հետևանքով կուրծքը հաճախ կորցնում է իր առաձգականությունը և առաջանում են ձգվածքներ:

 

3.    Սխալ ներքնազգեստ

 

Գեղեցիկ կուրծք ունենալու համար հարկավոր է առաջին հերթին գնել համապատասխան ներքնազգեստ: Ուսակապերը չպետք է «խրվեն» մաշկի մեջ, իսկ պտուկը պետք է դեպի առաջ ուղղված լինի: Բացի այդ, կրծկալը չպետք է ոչ մի դեպքում սեղմի կուրծքը: Ճիշտ չափսը որոշելու համար հարկավոր է ձեռքերը վեր բարձրացնել: Եթե կրծքալի մեջքը գրկող հատվածը չի շարժվում, ապա չափսը ճիշտ է ընտրված:

 

4.    Կուզություն

 

Կեցվածքին հետևելու դեպքում կուրծքը երկար ժամանակ կմնա գեղեցիկ ու ձիգ: Ուղիղ մեջքը կրծքի հյուսվածքներում արյան լավ շրջանառության, ծալքերի ու վաղաժամ ծերացման նշանների բացակայության գրավականն է:

 

5.    Ֆիզիկական վարժությունների բացակայությունը

 

Կրծքագեղձերի ետևում մկանային հյուսվածքներ են, ուստի խորհուրդ է տրվում շաբաթական 3 անգամ կրծքի համար նախատեսված վարժություններ անել: Սակայն այդ վարժությունները հարկավոր է անել միայն հակացուցումների բացակայության դեպքում: Բացի այդ, հարկավոր է այդ վարժությունները համատեղել կոնտրաստային ցնցուղի հետ:

 

6.    Ջրի պակասը

 

Յուրաքանչյուր մարդու համար ջրի օրական չափաբաժինը կազմում է 30 մլ քաշի յուրաքանչյուր 1 կգ-ի դիմաց: Ջուրը մաշկին առաձգականություն ու ձգություն է հաղորդում:

Աղբյուրը՝ Med.tert.am