Այս աղջիկը 6 ժամով անշարժացավ, որպեսզի մարդկանց թույլ տար իր հետ անել ամենը, ինչ ուզում էին

Ներկայացնում ենք Studio Morra-ում հարավսլավացի նկարչուհի Մարինա Աբրամովիչի «Ռիթմ 0» նախագիծը: Աբրամովիչը 6 ժամ անշարժ կանգնած էր: Մարդկանց մոտենում և խնդրում էին նրա հետ անել, ինչ ցանկանան: Սեղանի վրա 72 առարկա կար՝ «հաճույքի օբյեկտներ» և «ոչնչացման օբյեկտներ»:

Ամենաանվնասը փետուրներն ու ծաղիկներն էին, ամենավտանգավորները՝ դանակը, ածելին և լիցքավորված զենքը:

Սկզբում կնոջը մոտենում էին միայն լուսանկարիչներ՝ զուտ պրոֆեսիոնալ հետաքրքրությունից դրդված:

Որոշ ժամանակ անց սարսափելի բան սկսվեց:

  

Ներկայացման երրորդ ժամում նկարչուհու ամբողջ հագուստը կտրտված էր: Չորորդում նույն ածելիները հասան մաշկին:

Փոքր սեքսուալ ոտնձգություններ արվեցին նրա մարմնի հանդեպ: Բայց Մարինան չէր դիմադրի նույնիսկ բռնաբարությանը և սպանությանը:

Նկարչուհին պատմում է. «Ես բռնություն էի զգում: Նրանք կտրտում էին իմ հագուստը, որովայնս վնասեցին ծաղիկների փշերով: Քունքիս մոտ ատրճանակ կար»:

Որոշ տղամարդիկ դիպչում էին նրա մերկ մարմնին:

6 ժամ անց նկարչուհին անցավ իրեն բռնության ենթարկողների միջով: Ոչ ոք չկարողացավ նրա աչքերի մեջ նայել:

Մարդիկ չէին ուզում, որ իրենց պատասխանատվության ենթարկեին կամ դատեին:

«Այս աշխատանքն ապացուցում է, որ մարդկանց մեջ ինչ-որ սարսափելի բան կա: Այն ցույց է տալիս, թե ինչ-որ մեկը որքան արագ կարող է ձեզ ցավ պատճառել նպաստավոր հանգամանքներում: Այո, այդպիսի տեսարան ստեղծելու դեպքում «նորմալների» մեծ մասը կվերածվի իրական «բռնարարի»,- փորձի մասին ասում է Մարինա Աբրամովիչը:

  Աղբյուր՝ BlogNews.am