Այս կինը հիվանդանոց չէր դիմել մինչև հղիության 41-րդ շաբաթը, մինչև որ տեղի ունեցավ ՍԱ

2017 թ. մարտին 31-ամյա կինը գնաց Բառնաուլի (Ռուսաստան) հիվանդանոց:

Կինը, ով նախընտրեց անհայտ մնալ, հղիության 41-րդ շաբաթում էր, և ուզում էր միայն բժիշկներին հարցնել՝ արդյոք իր երեխան առողջ է:

Կինը բժիշկներին ասաց, որ հղիության ընթացքում ոչ մի հետազոտություն չէր անցել: Նա նաև ասաց, որ բժիշկներին չի վստահում և կասկածով է վերաբերվում ավանդական բժշկությանը: Սակայն երբ 41 շաբաթ անց նա կծկումներ չունեցավ, որոշեց, այնուամենայնիվ, բժշկի դիմել:

Բժիշկները մանրամասն զննեցին կնոջը և հազիվ էին հավատում իրենց աչքերին: Երեխան մեծանում էր մոր ոչ թե արգանդում, այլ որովայնի խոռոչում: Այդ հազվագյուտ վիճակն արտարգանդային հղիության ձևերից մեկն է, երբ պտուղը որովայնի խոռոչում է զարգանում: Այդպիսի հղիության դեպքում ողջ մնալու հավանականությունը շատ փոքր է, բայց հազվագյուտ դեպքերում երեխան կարող է առողջ ծնվել:

Ոչ մի րոպե չկորցնելով՝ բժիշկները երիտասարդ կնոջն ուղարկեցին վիրահատության պատրաստվելու: Արտարգանդային հղիությունն ուղեկցվում է մեծ վտանգով՝ առաջին հերթին երեխայի համար: Աշխարհում հայտնի է միայն 10 դեպք, երբ երեխան առողջ էր ծնվել:

Այդպիսի վիրահատության դեպքում և՛ մայրը, և՛ երեխան մեծ վտանգի են ենթարկվում: Ընկերքի հեռացումը կարող է հանգեցնել անվերահսկելի արնահոսության, ինչը կարող է մահացու ելք ունենալ: Վիրահատությունը մոտ 2 ժամ տևեց:

Մոր որովայնից ամնիոտիկ պարկը հանելով՝ բժիշկներն իսկական հրաշքի ականատես եղան:

Աղջիկը շնչում էր, լիովին ձևավորված էր, առողջ և արդեն մոտ 4 կգ էր կշռում:

Հպարտ մայրը որոշեց Վերոնիկա անվանել, ինչը նշանակում է «հաղթող»:


Աղբյուր՝ BlogNews.am