Դիմակ, որը կօգնի ստանալ կատարյալ մաքուր ու առողջ մաշկ և ազատվել մուգ հետքերից

Մաշկի արտաքին տեսքը շատ մեծ նշանակություն ունի: Գեղեցիկ ու առողջ մաշկը խոսում է ճիշտ խնամքի, գեղեցկության ու առողջ օրգանիզմի մասին:

Ներկայում շուկայում ներկայացված են մաշկի խնամքի տաբեր միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք կօգնեն ազատվել անցանկալի հետքերից ու կնճիռներից: Այնուամենայնիվ այդ կոսմետիկ միջոցները պարունակում են մեծ քանակությամբ քիմիական նյութեր, որոնք կարող են շատ վնասակար լինել առողջության համար:

Սա է պատճառը, որ հարկավոր է փնտրել մաշկի խնամքի ավելի առողջ ու բնական միջոցներ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի բաղադրատոմս, որը կօգնի վերականգնել մաշկի առողջ փայլը:

Այս բաղադրատոմսի հիմնական բաղադրիչը ջրածնի պերօքսիդն է, որը հաճախ օգտագործվում է հագուստի վրայի սպիտակ հետքերից ազատվելու համար: Այն արդյունավետ կերպով սպիտակեցնում է թևատակերի մաշկը և ազատում մուգ հետքերից:

Բաղադրությունը.

·         4 կաթիլ ջրածնի պերօքսիդ,

·         1 ոչ շատ մեծ կիտրոն,

·         3 կաթիլ գլիցերին,

·         2 ճաշի գդալ կաթի փոշի:

Օգտագործման եղանակը.

Նախ հարկավոր է լավ խառնել բոլոր բաղադրիչները , մինչև դառնա քսուքանման համասեռ զանգված, թողնել 5 րոպե, որից հետո խառնուրդը պատրաստ կլինի օգտագործման:

·         Երեկոյան քնելուց առաջ լավ լվանալ դեմքը և չորացնել սրբիչով:

·         Դիմակը քսել մաշկին և թողնել ամբողջ գիշեր:

·         Առավոտյան լվանալ մաշկը սառը ջրով և լավ չորացնել:

·         Կրկնել այս պրոցեդուրան շաբաթական մեկ անգամ:

Օգտակար խորհուրդներ.

·         Միշտ հարկավոր է օգտագործել արևապաշտպան քսուք (նույնիսկ ձմռանը):

·         Արևի անմիջական ճառագայթների տակ գտնվելու դեպքում հարկավոր է խուսափել կոսմետիկ միջոցների ու օծանելիքի գործածությունից:

·         Օրվա ընթացքում չի կարելի երկար ժամանակ մնալ արևի լույսի ներքո:

Աղբյուր՝ tert.am Medicine