Մաշկի ճիշտ խնամք, որից հետո կերիտասարդանաք 10 տարով

Դեմքի խնամված մաշկ ունենալու համար հարկավոր է տիրապետել դեմքի մաշկի խնամքի մի քանի պարզ կանոնների և օգտագործել ճիշտ խնամքի միջոցներ: Կա դեմքի մաշկի խնամքի 3 արդյունավետ միջոց՝ մաքրում, սնուցում և տոնուսի պահպանում: Այս երեքից մեկը բացառելու դեպքում արդյունքը կամ ընդհանրապես տեսանելի չի լինում կամ կլինի շատ աննշան:
Պետք է ուշադրություն դարձնել մի հանգամանքի ևս. դեմքի մաշկի խնամքի միջոցներում պետք է առկա լինեն մաշկի խնամքի համար անհրաժեշտ նյութեր ու տարրեր, դրանցից ամենակարևորներն են՝ վիտամին A, E, C և K: Ներկայացնում են մաշկի խնամքի և երիտասարդացման մի քանի փուլեր:
Մաշկի մաքրում
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ տաս կանանցից չորսը գիշերը քնում են առանց շպարը հեռացնելու, որը խիստ բացասական ազդեցություն է թողնում: Անհրաժեշտ է օրը երկու անգամ` առավոտյան և երեկոյան լվացնել մաշկը:
Տոնուս հաղորդել
Մաքրելուց հետո, որպեսզի վերականգնեք մաշկը, օգտագործեք տոնիկ: Ընտրեք միջոցներ, որոնք պարունակում են վիտամին С, որը պաշտպանում է մաշկը ազատ ռադիկալներից:
Մաշկի հագեցում
Մաշկը հարկավոր է սնել միջոցներով, որոնք ոչ միայն կխոնավեցնեն, այլև կհագեցնեն մաշկը օգտակար նյութերով:
Հատուկ ուշադրություն աչքերի շուրջ գտնվող հատվածին
Անհրաժեշտ է օգտագործել հենց կոպերի համար նախատեսված միջոցներ, քանի որ սովորական միջոցները չափազանց ծանր են կոպերի համար:
Խոնավեցում և սնուցում
Այս ամենից հետո պետք է օգտագործել կրեմներ, որոնք լավ որակի են: Ուշադրություն դարձրեք բաղադրությանը` հակատարիքային կրեմը պետք է պարունակի նիացինամիդ, ռետինոլ:

Աղբյուր՝ ArmDay.am