Սիրուշոյի և Լևոն Քոչարյանի Երևանյան զբոսանքը. ՖՈՏՈ

Ինստագրամի story հատվածում Սիրուշոն նոր լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել երևանյան զբոսանքից։

 

Տեսանյութից երևում է, որ երգչուհին և ամուսինը` Լևոն Քոչարյանը, զբոսանքի են տարել իրենց որդուն, որն աշխույժ վազվզում է Մոսկվա կինոթատրոնի տարածքում։

 

Սիրուշոն այս անգամ էլ է զերծ մնացել որդու դեմքը ցույց տալուց և նրան նկարել է հետևից։ Ամուսնուն ևս երգչուհին մասամբ է նկարահանել։

 

Սիրուշոն և Լևոնը զբոսանքի են դուրս եկել վաղ առավոտյան, երբ քաղաքն այնքան էլ մարդաշատ չէ։

Աղբյուր՝ PressMedia.am