«Անճանաչելի եմ դարձել». Օլգա Այվազյանը` շիկահերից սևահեր. Ահա, թե ինչպիսին է երգչուհին այժմ. ՖՈՏՈ

Երգչուհի Օլգա Այվազյանն անճանաչելի է դարձել։ Նա շիկահերից սևահեր է դարձել։ Չնայած նրա, որ ոճային կտրուկ փոփոխություն սիրում է անել, անձնական հարցերում այդպիսին չէ։ Tert.am Life–ի հետ զրույցում Օլգան նշեց, որ հեշտությամբ է հրաժարվել շեկ վարսերից։

 

«Տարիների ընթացքում եղել է ժամանակ, որ վարսերիս գույնի կտրուկ փոփոխել եմ. սևահերից շիկահեր և հակառակը։ Պարզապես, հոգնել էի շիկահերից ու արդեն վնասվում էր մազերիս որակը, բայց այնպես չէ, որ չեմ սիրում շեկ վարսեր։ Այդպես որոշեցի փոխել ու վերականգնել մազերիս որակը»,– ասաց Օլգան։

 

Երգչուհին նշեց, որ իրեն դուր է գալիս փոփոխությունը։ «Ես ինձ շատ լավ եմ զգում այսպես։ Ի դեպ, այսպես ամեն տեղ չեն ճանաչում և ավելի հանգիստ եմ զգում ինձ։ Շատերին դուր է եկել փոփոխությունը, դրա համար այդքան էլ կոմպլեքսներ չունեմ։ Իհարկե, եղան մարդիկ, որ ասացին` շիկահեր ավելի է քեզ սազում»,– հավելեց նա։

 

Օլգայի խոսքով` այս ընթացքում եղել է, որ ծանոթ մարդիկ առաջին հայացքից  չճանաչեն իրեն։ «Շատերն ինձ առաջին պահից չեն ճանաչում։ Մի անգամ փողոցում հանդիպեցի Արսեն Գրիգորյանին, կանգնեցի` բարևեմ, անգամ ինձ վրա չնայեց։ Երբ իրեն այդ մասին ասացի, ասում է պետք է ձեռքով անեիր, որ քեզ նկատեի, անճանաչելի ես։ Իսկապես, համաձայն եմ, որ անճանաչելի եմ դարձել։ Կարծում եմ երկար ժամանակ կմնամ այսպես»,– եզրափակեց երգչուհին։

 

Աղբյուր՝ Tert.am Life