Օճառահեղուկի մեջ աղ լցրեք և կլուծեք մազերի հետ կապված մեծ խնդիրներից մեկը

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մենք ամեն օր աղ ենք օգտագործում սննդի մեջ, բայց միայն քչերը գիտեն, որ աղը անփոխարինելի կարող է լինել  առողջական տարբեր խնդիրներ լուծելիս։

Այսպես, եթե 2-3 ճաշի գդալ աղ լցնեք ձեր օճառահեղուկի մեջ, հիանալի միջոց կսարքեք յուղոտ մազերի դեմ։

Արդյունքը արդեն նկատելի կլինի մի քանի անգամ կիրառելիս։

Ահա ևս մի քանի օգտակար բաղադրատոմսեր

Ոտքերի պիլինգ

Մի բաժակ ձիթապտղի յուղի մեջ լցրեք 2 ճաշի գդալ աղ, քսեք ոտնաթաթերին, որպեսզի մաշկը նուրբ և հարթ դառնա։

Աղ՝ մարմնի համար

Կես բաժակ կոկոսի յուղին 2 ճաշի գդալ ծովի աղ ավելացրեք և այդ խառնուրդը որպես մարմնի սքրաբ օգտագործեք։

 

Աղն իբրև բնական միջոցfoodandhealth.ru

 

Գլխացավերի դեպքում

Եթե տառապում եք հաճախակի գլխացավերից, 1 թեյի գդալ աղը խառնեք 1 բաժակ ջրին և խմեք։ 15 րոպե անց ձեզ լավ  կզգաք։

Վնասվածքների դեպքում

Թեպետ աղը կարճատև ցավեր է առաջացնում վերքին դնելիս, բայց փոխարենը գործնականում արագացնում է ապաքինման պրոցեսը։ 2 թեյի գդալ աղը խառնեք 1 բաժակ ջրի հետ և խառնուրդում թաթախված բամբակե թրջոցը դրեք թարմ վերքին։

Հարկ է նշել, որ պիտի զգուշ լինեք աղի օգտագործումից, եթե արյան բարձր ճնշում ունեք:

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am