Ութ տարածված սխալ, որոնք անում եք ոտքերը սափրելիս

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Բոլորը մարմնի անցանկալի մազերի դեմ պայքարում են իրենց յուրօրինակ ձևով, սակայն ամենահարմար ու տարածված եղանակը սովորական սափրումն է։ Ոտքերը սափրելն այնքան էլ դյուրին բան չէ։ Բերենք մի շարք կկրկնվող սխալներ օրինակ, որոնք անպայման հարկավոր է շտկել։

 

  1. Ցնցուղի տակ մտնելուն պես ոտքերը տեղնուտեղը սափրում եք

Նախքան սափրելը պետք է ցնցուղի տակ կանգնել առնվազն 15 րոպե։ Դա կփափկեցնի մազերը և կբացի մազապարկիկները։ Սափրվելու գործընթացն ավելի հեշտ ու նվազ ցավոտ կլինի։

  1. Ոտքերն առավոտներն եք սափրում

Փորձագետները խորհուրդ են տալիս ոտքերը քնելուց առաջ սափրել։ Քնած ժամանակ մարդու ոտքերն այտուցվում են, և մազերը թաքնվում են պարկիկներում։ Առավոտյան կողմ սափրումը խանգարում է, որ ոտքերը կատարյալ ողորկ լինեն։

  1. Սափրվելու փրփուրից հրաժարվում եք

Շտապելուց ոմանք ոտքերը սափրում են առանց սափրելու հատուկ միջոցների օգնության, իսկ որ ավելի վատ է՝ հասարակ օճառով։ Ածելին պետք է հեշտ սահի մաշկի վրայով՝ բորբոքումներ չլինելու համար։ Իսկ դա կարելի է անել օգտագործելով միայն սափրվելու համար հատուկ փրփուր կամ կրեմ։ Փրփուրն օճառով փոխարինելով՝ մաշկն ավելի կբորբոքեք և կչորացնեք։ Ծայրահեղ դեպքում մազերի կոնդիցիոներ օգտագործեք։

  1. Միանգամյա օգտագործման ածելիներ եք օգտագործում

Ուղևորությունների ժամանակ հյուրանոցում տեղավորվելիս՝ դրանք պարզապես փրկում են։ Բայց ամենօրյա օգտագործման համար ավելի լավ է ձեռք բերեք 4 կամ 5 սայրով ածելի, որն ապահովում է ամենասահուն մաքրումը և հեշտորեն հեռացնում ամենաանմատչելի մասերի մազերը։

  1. Ածելու սայրը չեք փոխում

Բազմակի օգտագործման ածելիով սափրվլիս չմոռանաք, որ ՝ բթության կամ անհարմարության զգացման առաջին իսկ նշանների դեպքում ածելին պետք է փոխեք։ Իբրև կանոն, դա լինում է հինգերորդ կամ տասներորդ օգտագործումից հետո։ Օգտագործված սայրերը ոչ միայն անարդյունավետ չն և բորբոքում են մաշկն, այլև մանրէների փոխանցման պատճառ են դառնում և մաշկային վարակ առաջացնում։

  1. Մազերի աճի ուղղությամբ եք սափրում

Մազերի աճի հակառակ ուղղությամբ սափրելն ավելի անվտանգ է ու թույլ է տալիս հեռացնել նույնիսկ ամենակարճ մազերը։ Բայց մաշկն անպայման պետք է գոլորշիով փափկեցրած և սափրելու փրփուրով պատած լինի։ Եթե շատ զգայուն մաշկ ունեք, լավ կանեք՝ մազերը սափրեք աճի ուղղությամբ, քանի որ հակառակ ուղղությամբ մաքրելը շատ մոտիկ շփում է ապահովում ու կարող է խիստ բորբոքում հարուցել։

  1. Չեք կիրառում սքրաբ

Սափրումը ներաճած մազերի պատճառ էլ կարող է դառնալ։  Նման վիճակից խուսափելու համար շաբաթը երկու անգամ մաշկի թեփահան սքրաբ կիրառեք։ Եթե ներաճած մազի պատճառով կարմիր բշտիկ է գոյացել, վնասված մասում տաք թրջոց դրեք և այն կլավանա։ Տաքն էլ կօգնի փափկեցնել մազն ու և գրգռվածությունը վերանցնել։ Ցնցուղ ընդունելուց հետո անպայման լոսիոն օգտագործեք․ նման դեպքում մաշկն ավելի քիչ խոցելի կլինի վարակների դեմ։

  1. Տղամարդու ածելի եք օգտագործում

Շատ կանանց իքով տղամարդու ածելի օգտագործելն առավել արդյունավետ է։ Դա միանգամայն թյուր կարծիք է։ Տղամարդկանց ածելիները պատրաստված են միայն դեմքի և պարանոցի մազահեռացման նպատակով և ամենևին հարմար չեն ոտքերի և թևատակերի սափրման համար։  Կանացի ածելիների համար ավելի հարմար և կոր բռնակ է մտածված։ Հետո  էլ՝ տղամարդկանց մազերն ավելի հաստ ու կոշտ են, ուստի նրանց ածելիների սայրերն ուրիշ են։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am