10 ապշեցուցիչ փաստեր կենդանիների մասին, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը

Մենք այս զարմանալի և հիանալի արարածների հետ ապրում ենք նույն մոլորակի վրա, սակայն իրականում շատ քիչ բան գիտենք նրանց մասին: BlogNews-ը ձեզ է ներկայացնում 10 ապշեցուցիչ փաստեր կենդանիների մասին, որոնք կպայթեցնեն ձեր ուղեղը:

1. Այծերը ակցենտներ ունեն

Հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ այծերն ինչպես և մարդիկ ունեն այսպես կոչված բարբառներ, որոնք ձևավորվում և փոփոխվում են կախված նրանից թե որտեղ և ինչ շրջապատում են ապրում այծերը:

2. Գայլերը զույգվում են ողջ կյանքի համար

Գայյլերն ասես ընտանիք են կազմում: Նրանց ոհմակը հիմնականում բաղկացած է լինում ալֆա արուից և էգից, իսկ նրանց ավելի մեծ ձագուկները օգնում են ավելի փոքր ձագուկներին դաստիրակելու հարցում:

3. Կա մեդուզաների այնպիսի տեսակ, որն անմահ է

Այս ստորջրյա արարածը կարող է կրկնօրինակել իր մարմնի հյուսվածքները, օգտագործելով ցողունային բջիջները, և վերածնվել:

4. Պինգվիններն իրենց զույգին ամուսնության առաջարկություն են անում

Պինգվինները նույնպես ողջ կյանքի համար են զույգվում, և իր սիրահարվածությունը արտահայտելու համար արու պինգվինն էգին առաջարկություն է անում՝ նրան մանրաքար նվիրելով:

5. Փղերը հիանալի սոցիալական սովորություններ ունեն

Փղերը կարող են ծիծաղել և լաց լինել: Նրանք տոնախմբություններ են կազմակերպում երկար ժամանակ բացակայող ընտանիքի անդամին դիմավորել, ինչպես նաև թաղում կազմակերպում կյանքից հեռացածների համար:

6. Կովերը լավագույն ընկերներ ունեն

Հետազոտությունները ապացուցել են, որ կովերը բավականին շփվող են և իրենց նախիրում սիրելի ընկերներ են առանձնացնում: Երբ իրենց բաժանում են ընկերոջից, նրանք ընկճախտի մեջ են ընկնում:

7. Կետերի երգերը տարածվում են ինչպես մարդկանց երաժշտությունը

Ինչ-որ հատվածում միասին բնակվող կետերը երգում են միասին, և նրանց երգը կարող է հիթ դառնալ և տարածվել այլ հատվածներում բնակվող կետերի շրջանում:

8. Ոստրեները կարող են փոխել իրենց սեռը

Կախված նրանից, թե տվյալ բազմացման շրջանում որ սեռն է ավելի նպատակահարմար, ոստրեները փոփոխում են իրենց սեռը արականից իգականի և հակառակը:

9. Էգ առյուծները միասին են մնում

Քույր առյուծները միասին են ապրում ողջ կյանք: Երբ նրանք ձագեր են ունենում, էգերը մնում են իրենց մայրերի և հորաքույրների հետ, մինչդեռ արուները հեռանում են իրենց առյուծախումբը հիմնելու:

10. Կենդանիները չեն կարողանում վազել երկար հեռավորություններ

Որոշ կենդանիներ կարող են մարդկանցից արագ վազել, քանի որ ունեն 4 ոտք: Սակայն երբ հարցը վերաբերում է երկար հեռավորություններին, ապա մարդը կարող է ցանկացած կենդանու հաղթել: Մարդը հոգնում է ավելի շատ քրտնելու արդյունքում, քան վազելու:

Աղբյուր՝ BlogNews.am