«Միայն նախաճաշ». սննդակարգ, որը կօգնի ընդամենը երկու շաբաթում ազատվել 7 կգ ավելորդ քաշից

Ավելորդ քաշի դեմ պայքարում ստեղծվել են բազմաթիվ սննդակարգեր, սակայն ներկայում դրանցից ամենահայտնին ու սիրելին «Միայն նախաճաշ» դիետան է: Սննդաբանները հաճախ են նշում, որ նախաճաշը պետք է սննդարար ու հագեցնող լինի, իսկ այս դիետան թույլ կտա նախաճաշին ուտել ցանկացած սնունդ:

 

Կարելի է առավոտյան ուտել հացաբուլկեղեն, շիլաներ, սենդվիչներ և առհասարակ ցանկացած մթերք, սակայն օրվա ընթացքում անհրաժեշտ է խմել միայն կեֆիր, թեյ, սուրճ, հյութեր կամ ջուր:

 

Այս սննդակարգի միջոցով մարդն առավոտյան ստանում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ կալորիաները, ինչի շնորհիվ քաղցի զգացողությունը չի անհանգստացնում 14 ժամվա ընթացքում:

 

Առավոտյան օգտագործված կալորիաները մարդը վատնում է օրվա ընթացքում և դրանք չեն կուտակվում ճարպաշերտերի տեսքով: Այս կերպ այրվում են ոչ միայն նախաճաշից ստացված կալորիաները, այլև ավելորդ ճարպերը:

 

Այս սննդակարգի շնորհիվ մարսողական համակարգը չի ծանրաբեռնվում և ի հայտ է գալիս թեթևության զգացողություն: Դրական արդյունքն ակնհայտ կլինի նույնիսկ մեկ շաբաթ անց: «Միայն նախաճաշ» դիետան կօգնի ընդամենը երկու շաբաթում ազատվել մինչև 7 կգ ավելորդ քաշից:

 

Սկզբնական շրջանում կարող է մի փոքր դժվար լինել, սակայն մի քանի օր անց օրգանիզմը կհարմարվելը նոր սննդակարգին և ավելորդ քաշից ազատվելու գործընթացը նույնիսկ հաճելի կլինի:

 

Հարկ է հիշել, որ սննդակարգի հիմնական մասը՝ 70 %-ը պետք է բաղկացած լինի սպիտակուցներից, որոնք հագեցնող են և թույլ չեն տալիս, որ ավելորդ կիլոգրամներ կուտակվեն: Սակայն միևնույն ժամանակ ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել նախաճաշին ընդունվող սնունդը:

 

Բացի այդ, պետք չէ մոռանալ նաև ֆիզիկական ակտիվության մասին: Օրինակ՝ շատ օգտակար կարող են լինել վազքն ու լողը:

 

Աղբյուրը՝ Tert.am Medicine