8 սխալ, որ դուք անում եք ոտքերի մազերը սափրելիս

Անցանկալի մազերի դեմ պայքարելու համար յուրաքանչյուր կին ունի իրեն հարմար մեթոդները, սակայն ամենատարածված եղանակն ածելին է: Սակայն ածելին գործածելիս մենք հաճախ թույլ ենք տալիս կոպիտ սխալներ:

BlogNews-ը ձեզ է ներկայացնում 8 սխալ, որ դուք անում եք ոտքերի մազերը սափրելիս:

1. Սափրում եք ոտքերը, անմիջապես հենց սկսում եք լոգանք ընդունել

Մինչև սափրելը հարկավոր է ցնցուղի տակ մնալ առնվազն 15 րոպե: Դա կփափկեցնի մաշկը և կբացի ֆուլիկուլները: Այդպիսով սափրելու գործընթացը կանցնի ավելի թեթև և անցավ:

2. Սափրում եք առավոտյան

Մասնագետները խորհուրդ են տալիս ոտքերը սափրել քնելուց առաջ: Քնած ժամանակ ոտքերը ուռչում են, և մազերը «թաքնվում են» ֆուլիկուլների մեջ: Առավոտյան սափրելը թույլ չի տալիս ոտքերն իդեալական հարթ դարձնել:

3. Չեք օգտագործում սափրելու համար նախատեսված փրփուր

Շատերը շտապելով սափրում եք ոտքերն առանց հատուկ նախատեսված փրփուրի՝ օգտագործելով ամենահասարակ օճառը: Ածելին պետք է հեշտությամբ սահի մաշկի վրայով, որպեսզի հետագայում մաշկը չբորբոքվի:

4. Օգտագործում եք մեկանգամյա օգտագործման ածելի

Մեկանգամյա օգտագործման ածելիները շատ հարմար են ճանապարհորդելիս: Սակայն ամենօրյա օգտագործման համար հարկավոր է գնել ածելի 4 կամ 5 հատանոց սայրերով:

5. Չեք փոխում ածելիի սայրերը

Եթե դուք օգտագործում եք բազմակի օգտագործման ածելի, ապա մի մոռացեք փոխել սայրերը հենց զգում եք անգամ չնչին անհարմարություն: Հին սայրերը ոչ միայն էֆեկտիվ չեն, այլև նպաստում եք մաշկի գրգռման, ինչն էլ կարող է բերել տարատեսակ վարակների աղբյուր:

6. Սափրում եք մազերի աճի ուղղությանը հակառակ

Իհարկե, մազերի աճին հակառակ ուղղությամբ սափրելը օգնում է ազատվել անգամ ամենամանր մազերից, սակայն այս պարագայում մաշկը պետք է պարտադիր խոնավեցված լինի և օգտագործվի սափրելու համար նախատեսված փրփուր: Եթե ձեր մաշկը շատ զգայուն է, ապա ավելի լավ է սափրել մազերի աճի ուղղությամբ:

7. Չեք օգտագործում սկրաբներ

Սափրելիս մազերը կարող են ներս աճել, ուստի հարկավոր է օգտագործել սկրաբներ շաբաթը 2 անգամ:

8. Օգտագործում եք տղամարդկանց համար նախատեսված ածելի

Որոշ կանայք կարծում են, որ տղամարդկանց համար նախատեսված ածելի օգտագործելն ավելի էֆեկտիվ է: Սա շատ սխալ պատկերացում է: Տղամարդկանց մազերն ավելի կոշտ են, ուստի և իրենց համար նախատեսված սայրերն ավելի սուր են և կոպիտ: Կանանց ածելիների սայրերը ավելի նուրբ են և ճկուն՝ նախատեսված հատուկ նմանատիպ մազերի հեռացման համար:

 

Աղբյուր՝ BlogNews.am