Ընդամենը 4 փաստ հորոսկոպի յուրաքանչյուր նշանի մասին, որը կբացահայտի նրանց էությունը

Խոյ

Սիրում է՝ շատ, չափազանց շատ փող ունենալ:

Ատում է՝ դանդաղկոտ մարդկանց, նրանց, ովքեր իրենց ժամանակն անիմաստ վատնում են և նրանց, ովքեր փորձում են իրենց խանգարել:

Խառնվածք՝ խոլերիկ

Հաջողակ թիվ՝ 3

Ցուլ

Սիրում է՝ փոքր-ինչ ավելի հաջողակ լինել, քան ընկերները, մի քիչ ավելի խելացի, մի փոքր ավելի հարուստ, և այդ պարագայում Ցուլի երջանկությանը չափ ու սահման չի լինի:

Ատում է՝ անտակտությունն իր բոլոր դրսևորումներով:

Խառնվածք՝ ֆլեգմատիկ

Հաջողակ թիվ՝ 6

Երկվորյակ

Սիրում է՝ փոփոխություններ, բազմազանություն կյանքի բոլոր ասպարեզներում:

Ատում է, երբ խախտում են իրենց անձնական տարածքը: Նաև տանել չեն կարողանում հումորի զգացում չունեցող մարդկանց:

Խառնվածք՝ սանգվինիկ

Հաջողակ թիվ՝ 4

Խեցգետին

Սիրում է, երբ ընտանիքում ամեն բան լավ է, և ընտանիքի բոլոր անդամները երջանիկ են:

Ատում է՝ ցուցադրական գեղեցկություն, կոպիտ և անշնորհք մարդկանց:

Խառնվածք՝ մելանխոլիկ

Հաջողակ թիվ՝ 2, 22, 222 և այլն, նաև 2 թիվը պարունակող այլ թվեր, օր.՝ 27, 102…

Առյուծ

Սիրում է՝ իր հեղինակությունը, սիրում են լինել ամենա-ամենան, ամեն բանում լավագույնն ու հաջողակը:

Ատում է, երբ մատնանշում են իր սխալները, նաև բամբասանքներ և հետևապես բամբասող ամրդկանց:

Խառնվածք՝ խոլերիկ

Հաջողակ թիվ՝ 1

Կույս

Սիրում է, երբ իրեն հասկանում են, քանի որ Կույսերը շատ բարդ բնավորություն ունեն և իրենց համար դժվար է գտնել մեկին, ով իրենց կհասկանա:

Ատում է՝ համառ և ինքնահավան մարդկանց:

Խառնվածք՝ ֆլեգմատիկ

Հաջողակ թիվ՝ 4

Կշեռք

Սիրում է, երբ ամեն բան էսթետիկ, գեղեցիկ է:

Ատում է, երբ իրենց փորձում են օգտագործել:

Խառնվածք՝ սանգվինիկ

Հաջողակ թիվ՝ 6

Կարիճ

Սիրում է՝ մրցակցել, նրանք իսկական հաճույք են ստանում մրցակցությունից և հաղթանակ տանելուց:

Ատում է՝ երկերեսանիություն և կեղծավոր մարդկանց:

Խառնվածք՝ մելանխոլիկ

Հաջողակ թիվ՝ 3

Աղեղնավոր

Սիրում է՝ բուռն արկածներ, որոնց մասին նա հետագայում կպատմի բոլորին:

Ատում է՝ անշնորք և դժբախտ մարդկանց:

Խառնվածք՝ խոլերիկ

Հաջողակ թիվ՝ 5

Այծեղջյուր

Սիրում է՝ կյանքի կոչել իր կյանքի կատարյալ պլանը:

Ատում է՝ մշտապես ամեն բանից դժգոհող մարդկանց:

Խառնվածք՝ ֆլեգմատիկ

Հաջողակ թիվ՝ 7

Ջրհոս

Սիրում է՝ ապրել և կյանքից հաճույք ստանալ:

Ատում է՝ համառ, կպչուն, նեղ մտածելակերպով մարդկանց:

Խառնվածք՝ սանգվինիկ

Հաջողակ թիվ՝ 8

Ձկներ

Սիրում է՝ զգալ, որ իրենց կարիքն ունեն:

Ատում է, երբ խոստումները չեն պահում:

Խառնվածք՝ մելանխոլիկ

Հաջողակ թիվ՝ 9

Աղբյուր՝ BlogNews.am