Ահա, թե ինչու չի կարելի հեռախոսով զրուցել, երբ այն լիցքավորվում է

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Մեզնից շատերին բազմիցս նկատողություն են արել, որ լիցքավորվող հեռախոսով չի կարելի զրուցել։ Բայց «ինչու» հարցին հազվադեպ է համոզիչ պատասխան հնչել։

 

Հետաքրքրությունից դրդված՝ մենք որոշեցինք պարզաբանել այդ հարցը։ Եվ դրանից հետո խնդրում ենք ձեզ զգուշանալ, քանի որ դա իրոք վտանգավոր է։Techworld

Նույնիսկ եթե տարիներ շարունակ օգտվում եք բջջային հեռախոսից և վստահ եք, որ վտանգավոր ոչ մի բան չի լինի, միևնույն է, զգուշացեք։ Լիցքավորվելիս հեռախոսն ուժեղ տաքանում է։ Բավական է մեկ (անգամ աննշան) արտադրական թերություն կամ հոսանքի տատանում լինի, և հեռախոսի մարտկոցը նռնակի պես կպայթի։Geektimes

Արդեն բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ լիցքավորման ժամանակ զրուցելիս մարդիկ են տուժել։ Հետևանքներն ուղղակի ողբալի են․մարտկոցի պայթյունից վնասվել է ականջի թմբկաթաղանթը, եղել են այրվածքներ, տեսողական լուրջ խնդիրներ, դիմածնոտային վնասվածքներ և այլն։

Ամենից կարևորը երեխաներին հետևելն է, քանի որ սարքավորումից չեն կտրվում նույնիսկ լիցքավորման պահին։ Իսկ դա, ինչպես ասացինք, շատ վտանգավոր է, երեխաների համար՝ առավել ևս։

 

Հասարակ, բայց կարևոր կանոններ

1․ Մի օգտվեք բջջային հեռախոսից, քանի դեռ այն լիցքավորվում է։ Դուք էլ, հեռախոսն էլ իրարից հանգստացեք։

2․Լիցքավորման պահին զանգերին մի պատասխանեք, հաղորդագրություն մի գրեք ու մի խաղացեք։

3․ Հեռախոսը մի դրեք լիցքավորման մահճակալի, վարգույրի, բազմոցի ու առհասարակ՝ դյուրավառ իրերի մոտ։

4․Եթե  հեռախոսը լիցքավորվում է, ու հանկարծ զանգ է գալիս, նախքան զանգին պատասխանելը լիցքավորման սարքը կամ լարն  անջատեք վարդակից։

Ժամանակակից տեխնիկական սարքավորումները  կարևոր դեր են խաղում մեր կյանքում։ Բայց զգուշությունը դեռ ոչ մեկին չի խանգարել։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am