Այդ ճակատագրական երեկո Կոլյան զանգեց

 

Այդ ճակատագրական երեկո Կոլյան զանգեց․

— Ծնողներս տանը չեն, արի, գժություններ կանենք։

Ես արագ գլուխս լվացի, հագա լավագույնը․ թափանցիկ կրծկալն ու նորաձև կիսավարտիքը, քսվեցի ու ինձ  նետեցի քաղաքի մյուս ծայրը։

Պարզվեց՝ Կոլյան հարբած է․հենց տան շեմից սկսեց ինձ կմճտել։ Օղու սուր հոտից գլուխս սկսեց պտտվել։ Կոլյան ինձ քարշ տվեց սենյակ ու շպրտեց բազմոցին։ Թեև ես արդեն մտովի պատրաստ էի կուսությանս հրաժեշտ տալուն, բայց կուզեի, որ դա բոլորովին ուրիշ մթնալորտում տեղի ունենա։

Իսկ Կոլյան ասես գազազել  էր․

-Լավ, հերիք է պոչ խաղացնես։ Մերոնք ուր որ է՝ կգան, էլ նազուտուզովդ ընկնելու ժամանակ չունեմ։

Նա վերև բարձրարցրեց կիսաշրջազգեստս, զուգագուլպաս էլ այնպես քաշեց ներքև, որ պատռվեց։

Ես որքան ուժ ունեի՝ հրեցի նրան  ու վազեցի միջանցք։ Բաճկոնս ու կոշիկներս ճանկելով՝ ինձ գցեցի շենքի մուտք՝ որպես հրաժեշտ ուսի վրայից նետելով․ «Եթե հետապնդես, կասեմ, որ ուզում էիր ինձ բռնաբարել»։

Ավտոբուս արդեն չկար։ Որոշեցի կարճել ճանապարհն ու վազեցի զբոսայգու միջով, և շուտով թիկունքումս լսեցի  ինչ-որ մեկի քայլերի ձայնը։

Սկզբում մտածեցի․ «Կա-չկա Կոլյան է, ուզում է խաթրս առնել, ներողություն  խնդրել ու ինձ տուն ճանապարհել»։ Բայց շրջվելով՝ տեսա մարզահագուստով սևահեր անթրաշ երիտասարդի։

-Կա՛ց,-բղավեց նա։ -Մի բան պիտի հարցնեմ։

Ես արագ վազեցի խճուղու կողմը։ Նա հետևեց ինձ։ Ճամփեզրին հասավ հետևիցս, թիկունքի կողմից ընկավ վրաս, տապալեց ինձ գետին ու շշնջաց․

-Սուս կաց, քած։ Եթե հանգիստ պառկես, կշինեմ ու բաց կթողնեմ, եթե խելոք չմնաս՝ կսպանեմ։

Զգացի, որ կողքիս ինչ-որ սուր բան դեմ տվեց։ «Իրոք որ կսպանի»,-մտածեցի։

Նա բերանս ափով փակեց ու հանկարծ լսեցի ոստկանական շչակի ձայնը։ Ես կծեցի նրա ձեռքն ու ինչքան մեջս ուժ էր մնացել՝ գոռացի։ Բռնացողն արագ վեր ցատկեց ու արանքը ճղեց։ Թփերի միջից տեսա պարեկային մեքենան։ Մեքենայից երկու համազգեստավոր դուրս եկան։ Մեկը վազեց երիտասարդի հետևից, մյուսն օգնեց ինձ՝ վեր կենամ և ուղեկցեց մինչև մեքենան։

Հանկարծ ընկա հիստերիայի մեջ, մերթ  ծիծաղում էի, մերթ՝ լաց լինում ու շնորհակալություն հայտնում ինձ  փրկելու համար։

Ոստիկանն ինձ մեկնեց տափաշիշը․

-Խմիր, կհանգստացնի, էլ դարդ մի արա՝ արդեն փորձանքից պրծել ես։

Վերադարձավ մյուս ոստիկանն ու ասաց, որ տղային չհասցրեց բռնել։ Բայց նրան անպայման կբռնեն։ Մենք նստեցինք պարեկային մեքենան։

-Ուրեմն քեզ բռնաբարում էր,- խնդմնդաց մենթը։- Ճիշտ չե՞մ, սերժանտ,- ու աչքով տվեց մյուսին։

Այդ ժամանակ նկատեցի, որ պարեկայինի վարորդը մեքենան զբոսայգու կողմն է թեքում ու գլխի ընկա․․․

Անկեղծ ասած՝ էլ դիմադրելու ուժ չունեի։ Երկու ոստիկաններն ինձ հետ ինչ ուզեցին՝ արեցին։ Իսկ հետո ստիպեցին, որ վարորդին մինետ անեմ։ Հրաժեշտին սպառնացին․

-Փորձես աղմուկ բարձրացնել՝  Կոլյայիդ տեղնուտեղը կնստացնենք, քո հարցերն էլ կլուծենք։

Հետո ինձ ինչ-որ կեղտոտ փալասով մաքրեցին, օգնեցին՝ հագնվեմ  ու պատվիրեցին՝ տուն գնամ։ Գոնե տուն հասցնեին։