Որն է շրթներկի ձեր նախընտրած նրբերանգը․․․Ահա թե ինչ է վկայում այն ձեր մասին՝ իբրև կնոջ

 Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Համաձայնեք՝ շրթներկի երանգն ամենևին էլ պատահաբար չենք ընտրում։ Դա ավելի շուտ կախված է նորաձև թրենդներից, կնոջ մաշկից և հագուստի ոճից։ Բայց ոչ միայն։ Ոմանք համարում են, որ գունային նախընտրությունները պայմանավորված են ձեր բնավորության գծերով։ Եկեք ստուգենք։

Ընտրեք նախընտրած երանգն ու ձեր մասին նոր բաներ իմացեք։

 

  1. Վառ կարմիր

Ինքնավստահության ու կրքի երանգը։ Նման մարդիկ չեն վախենում ցույց տալ՝ ովքեր են իրենք իրականում և ինչի են ընդունակ՝ ամբողջ աշխարհին մարտահրավեր նետելով։ Իսկ վառ կարմիր շրթներկը կարող է օգնել ամոթխածությունը հաղթահարելուն։

  1. Մանուշակագույն

Այս երանգը նույնացվում է «գորշ կարդինալների հետ»։ Նրանք  զգույշ և հանդարտ մարդիկ են, հիանալի ռազմավարներ, որոնք միշտ հասնում են իրենց նպատակին։ Նրանց կարգախոսն է՝ «համբերություն», և դա իսկապես արդյունավետ է։

  1. Բաց կարմիր

Ինչպես մանուշակագույնի դեպքում, դուք  նախընտրում եք կադրից դուրս մնալ, բայց դրա հիմքում համեստությունն ու թեթևակի ամաչկոտությունն է։ Մինչ ձեզ աննկատ եք համարում, խորաթափանց մարդիկ առանց դժվարության տեսնում են ձեր աչքերի կրակը։

  1. Դեղձավուն

Բարություն ու առատաձեռնություն․ահա ձեր գլխավոր հատկանիշները։ Սիրում եք օգնել մարդկանց և կյանքում միշտ լուսավոր կողմեր եք փնտրում։ Շրջապատին գրավում են ձեր ժպիտը, բարեսրտությունն ու հոգատարությունը։

  1. Վառ վարդագույն

Ձեզ դուր է գալիս հետազոտել աշխարհը․ չէ՞ որ այն շատ հետաքրքիր է, ու դուք ուզում եք ամեն ինչ փորձել։ Ձեր ուժեղ կողմերն են համարձակությունն ու վճռականությունը, իսկ ձեզ ճանաչողները գիտեն, որ ձեզ հետ անցկացված ժամանակն առանց արկածի չի անցնի։

  1. Գինեգույն

Ձեր կարգախոսն է՝ ոչ մի շտապողականություն։ Ձեր շուրջն ամեն ինչ ստեղծված է միայն հաճույք կորզելու համար․ մնում է  ձեռքը երկարացնել ու կպոկեք հյութեղ ու հասունացած պտուղը։ Ձեզ դուր է գալիս հրապուրել ու հմայել մարդկանց, եթե ձեր ուզածը ստանալու համար որոշակի ջանքեր են պահանջվում։

  1. Բեժ

Ձեզ դուր են գալիս քնքուշ ու սքանչելի երեխաները, շնիկներն ու կատվի ձագերը, որոնց նման եք ինքներդ։ Իհարկե, գիտեք, որ աշխարհում շատ ուրիշ բաներ կան, բայց գերադասում եք ուշադրություն չդարձնել դրան՝ դրսևորելով քնքշություն ու նկատելով միայն ձեզ շրջապատող բաները։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am