Ընկերս ծիծաղում էր վրաս, երբ կատարում էի այս վարժությունը, բայց երբ տեսավ արդյունքը, չհկարողացավ հիացմունքը զսպել

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Կանայք գիտեն, որ կոնքերն ու նստատեղը մարմնի ամենահրապուրիչ մասերից են, ուստի հատուկ խնամք են պահանջում։ Ժամանակակից աշխարհում մենք շատ երկար ժամանակ ենք անցկացնում նստած։ Ինչպես ազդրերը պիրկ պահել։ Պարզապես կանոնավոր կերպով կատարեք Bestinfo.am-ի առաջարկած վարժությունները

1․ Չմշկորդներ

Այս վարժությունը կարելի է անել ցանկացած տեղ։ Թեթևակի հեռացրեք աջ ծունկը, բարձրացրեք ձախ ոտքը և ուղղեք աջ, աջ ոտքի կողմը։ Հետո նույնը կրկնեք մյուս ոտքով։ Զուգահեռաբար ճոճեք ձեռքերը, որ ռիթմը պահեք։

2 Հարվածներ ծնկով

Քիք-բոքսինգը օգտակար զբաղմունք է նրանց համար, ովքեր ուզում են մարմնի բոլոր մկանները լավ մարզավիճակում պահել։ Մի ոտքը ծնկից ծալեք և հարձակողական հարվածներ տվեք։ Ամեն մի հարվածին ծնկածալում արեք․ հենց դա է օգնում լավ մարզել ազդրերն ու նստուկը։

3 Պլիե կողքանց

Պլիեն բալետի ամենակարչևոր շար-ումներից է; Ոտքերը լայն բացեք, կքանստեք և այդ դիրքով մնացեք 30 վայրկյան։ Այնուհետև բարձրացեք ու աջ ծունկը բարձրացրեք դեպի կուրծքը։ Այժմ նորից նստեք, սպասեք, ապա վերադարձեք ելման դիրքին և ձախ ծունկը մոտեցրեք կրծքին։ Ամեն ոտքով կրկնեք 10 անգամ։ Նկարում կարող եք տեսնել ճիշտ դիրքը։

4․ Գորտի հարվածներ

Այս օգտակար վարժությունը շատ պարզ է կատարվում։ Պետք է պառկեք մեջքի և ոտքերը հեռացնեք 90 աստիճանով։ Չմոռանաք դրանք լայն բացել, քանի որ դա է մարզում կոնքերը։ Այնուհետև դանդաղ ոտքերը սեղմեք կրծքին, այնուհետև վերադարձեք ելման դիրքին։ Կատարեք 2 մոտեցմամբ, 15 անգամ։

5 Թիթեռնիկ

Սա շատ տարածված վարժություն է։ Այն ձգում է  մկանները, դրա համար յոգերի սիրելի վարժությունն է։ Վարժությունը կօգնի բացել ձեր կոնքազդրային հոդերը։ Նստեք, խաչեք ոտքերը և ներբանները սեղմեք իրար։ Եթե անհարմարություն եք զգում, ապա սկզբից ոտքերը շատ չմոտեցնել կոնքերին։ Ավելի ճկունները պետք է դրանք հնարավորինս մոտեցնեն։ Կարող եք ձեռքերով սեղմել ոտքերին, որ ավելի լավ ձգվեն։

Մի քանի շաբաթից կզգաք արդյունքը։ Հիշեք, որ պետք է անել ոչ թե այս վարժություներից մեկնումեկը, այլ՝ համալիր կերպով։ Այդպիսով դուք հոգ կտանեք ձեր կոնքերի ու նստատեղի գեղեցկությանն ու ամրությանը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am