Համապարփակ միջոցներ՝ կենցաղային խնդիրների համար. Հավատս չէր գալիս, մինչև երեխաս պատի պաստառերը նախշեց-թողեց․․․Հիմա այդ միջոցն օգտագործում եմ նախանձելի կանոնավորությամբ

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ծանոթացեք՝ WD-40-նն է։ Իր համապարփակ հատկությունների համար ոսկեձեռ տղամարդկանց պաշտամունքի առարկա դարձած այս միջոցը սկսել է նաև լայն ժողովրդականություն վայելել տանտիրուհիների շրջանում։

Նման հանրամատչելիությունը բացատրելը հեշտ է։ ժողովուրդը WD-40-ի հաշվով ոչ միայն անսպասելի կիրառություններ է գտել, այլև փաղաքշական, հաճախ անվերծանելի անվանումներն է ստեղծել։ Իսկ դա լավագույն ցուցանիշն է ժողովրդականություն  վայելող երևույթի  համար։ Հրաշագործ այս միջոցն իսկական փրկություն է, երբ տան փոքրիկը պատի պաստառը ֆլոմաստերով խզբզել է, ծամոնը խճճվել է մազերի մեջ, կամ մատանին լռվել-մնացել է մատիդ․․․

Այս յուղանման նյութի բաղադրության բանաձևը խիստ գաղտնի է պահվում։ Դա չի խանգարում, որ հնարամիտ մարդիկ WD-40-ի կիրառության նորանոր եղանակներ գտնեն։ Պնդում են, որ WD-40-ի կիրառության ոլորտը նույնքան լայն է, որքան Coca-Cola-ինը․ կրետի բույնից ազատվելուց սկսած մինչև որպես հուսալի ինքնապաշտպանական միջոց օգտագործելը․․․

Bestinfo.am-ը ձեզ է ներկայացնում WD-40-ի լավագույն կիրառությունները։  Այս յուղանման սփրեյը  լավագույն լուծումն է առօրյա կյանքի բոլոր անելանելի  իրավիճակներում։ Վստահ ենք՝ WD-40-ի շնորհիվ բազմաթիվ անախորժ իրավիճակներից պատվով դուրս կգաք։

 

WD-40 «\h2» քսուք 

 

  1. WD-40-ը խառնեք թռչունների կերին։ Թռչուններին դրանով չեք վնասի, փոխարենը գող սկյուռներն այլևս ձեր թռչնանոց կամ թռչնաբույն չեն խցկվի։универсальное средство для уборки
  2. Բավական է՝ աննշան քանակությամբ WD-40 սփրեյ փչեք մատներին, և հավիտյան լռված մատանին շատ հեշտ ու հանգիստ դուրս կգա մատից։универсальное средство для уборки
  3. Եթե ձեր փոքրիկը նախշել է պատի պաստառները, դրանք շտապ փոխելու մտադրությունը մտքից հանեք․ բավական է մի քիչ WD-40 սփրեյ փչեք պատերին ու չոր շորով պրտեք։ Արդյունքը ձեզ կապշեցնի։wd-40 как пользоваться
  4. Երբ զբոսանքից հետո նկատեք, որ մարզակոշիկի ակոսավոր կոշկատակը կեղտոտվել է ինչ-որ կասկածելի բանով, աղտոտված տեղին WD-40 սփրեյ փչեք և մի քանի րոպե անց մաքրեք թղթե անձեռոցիկով կամ միկրոմանրաթելային կտորով։wd-40 как пользоваться
  5. Չորացած սոսնձապիտակները ցանկացած մակերեսից հեշտությամբ կպոկվեն, եթե մի քիչ WD-40 փչեք, թողեք ներծծվի, այնուհետև պրտեք խոհանոցային սպունգով։wd-40 как пользоваться
  6. Լղոզված յուղը, տեխնիկական հեղուկները, սուպերսոսինձը և անգամ յուղաներկը․ այս ամենը հեշտությամբ կարելի է մաշկից մաքրել՝ ընդամենը մի քանի կաթիլ WD-40 ցանելով։жидкость wd-40 применение
  7. Ժանգոտված հեղույսները, նիգերը, պտուտագամերը, պտուտակակալները և այլն հեշտությամբ կթուլանան ու հետ կպտուտակվեն, եթե ծայրակցվածքներին մի քանի կաթիլ WD-40 ցանեք։жидкость wd-40 применение
  8. Սուրճից կամ թեյից մնացած կեղտաբծերը փայտե մակերեսից հանելը դժվար չի լինի, եթե մաքրեք WD-40-ով թրջված կտորով։жидкость wd-40 применение
  9. Լաքապատված ցանկացած մակերեսից խոր քերծվածքներն ու խազերը նվազ նկատելի կդառնան, եթե դրանք փայլեցնեք WD-40-ով թրջված գործվածքով։wd-40 как пользоваться
  10. WD-40-ը վնասատու միջատներին՝ ուտիճներին, փայտոջիլներին վերացնող հիանալի ինսեկտիցիդ է։ Դրա հզոր ազդեցության առաջ ընկրկում են ցանկացած, նույնիսկ ամենապնդերես խավարասերները։wd-40 как пользоваться

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am