10 հնարք, որոնց համար շնորհակալ կլինեք

Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր կին երազում է ցնցող տեսք ունենալ։ Իսկ թե ինչպես շշմեցուցիչ տեսք ունենալ՝ աստղաբաշխական գումարներ չծախսելով դիմահարդարման միջոցների ու թանկ կոսմետոլոգների վրա, ձեզ կասի Bestinfo.am-ը։

 

Ինչպես գեղեցիկ և խնամված դառնալ

 

  1. Դեմքի մարզանք արեք

Այո-այո, սխալ չկարդացիք։ Դեմքի մարզանքն ունակ է նկատելիորեն բարձրացնել մաշկի տոնուսը և մի քանի տարով հետաձգել կնճիռների առաջացումը։ Այս ունիվերսալ և մատչելի վարժությունների կատարումը սովորություն դարձրեք և չեք զղջա։

Առաջին վարժություն․ միջնամատերը դրեք այտերին՝ դրանք վեր բարձրացնելով ձևավորելով ժպիտ, այնուհետև վերադարձեք ելման դիրքին։

Երկրորդ վարժություն․ ցուցամատերով բարձրացրեք ունքերը, այնուհետև դրանք կողքեր տարեք և վերադարձեք ելման դիրքին։ Օրական ընդամենը 5 րոպեն ձեզ ցնցող տեսք կապահովի։советы красоты для женщин

 

  1. Բախտաբաժուկը՝ վարսը, թեք բացեք

Կողքից վարս բացելը մոգական հնարք է, որն ընդունակ է աչք չթարթած՝ հարթ սանրած մազերը վերածել փարթամ սանրվածքի։полезные советы красоты для женщин

 

  1. Կրեմը քսեք շրջանաձև շարժումներով

Եթե դուք կրեմը դեմքին քսեք շրջանաձև շարժումներով՝ կենտրոնից դեպի ծայրեր, դա հրաշալի մերսում կլինի դեմքի համար և ձեզ կազատի այտուցվածությունից։советы красоты для девушек

 

  1. Թարթչաներկի 2 սրվակ ձեռք բերեք

Խորհուրդ ենք տալիս 2 թարթչաներկ ունենալ․ սև՝ վերին կոպի թարթիչների համար և դարչնագույն՝ ներքևի։ Այդպես հայացքն ավելի բնական կլինի։женские советы по уходу за собой

 

  1. Նախ մազերը հարդարեք, ապա դիմահարդարում արեք

Մազերը սարքելիս դրանք հաստատ կթափվեն դեմքին՝ մակիյաժը մաքրելով։ Դրա համար այն վերջում թողեք;женские советы красоты

 

  1. Մոռացեք դնովի թարթիչների մասին

Դրանք արդեն անցած էտապ են։ Թարթիչներին ծավալ հաղորդելու նորագույն, ժամանակակից մեթոդներ շատ կան։ Իսկ դնովի թարթիչներից մեկընդմիշտ հրաժարվեք։секреты красоты и здоровья

 

  1. Դեմքի խոզանակ ձեռք բերեք

Այս հասարակ հարմարանքը կօգնի լավագույնս մաքրել մաշկը, այն թարմ ու խնամված դարձնել։как стать красивой и ухоженной

 

  1. Շրթներկի երանգը փորձեք մատին, ոչ թե՝ դաստակին

Շրթներկի երանգը ափի դրսի կողմով փորձել-ընտրելու ընդունված մեթոդը բացարձակապես սխալ է։ Դաստակի և ափի վրա շրթներկն ավելի դեղնավուն ու բաց է երևում, ինչը շատ է դժվարացնում ընտրությունը։ Շրթներկը ստուգեք՝ մատի բարձիկներին քսելով, և կշահեք։как стать красивой девушкой в домашних условиях

 

  1. Չոր շամպուն ձեռք բերեք

Մի րոպեում մազերի թարմությունը վերականգնող գործուն միջոց։как стать красивой

 

  1. Ներկեք թարթիչների արմատները

Եթե թարթիչների արմատները ներկեք սև լայներով կամ մատիտով, դրանք ավելի խիտ ու ծավալուն կերևան։ Այս դեպքում կարելի է նույնիսկ թարթչաներկ չօգտագործել։как стать красивой и аккуратной

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am