Ավտոմեքանայի սարքավորումների թվատախտակի պայմանանշանների նշանակությունը, որոնց մասին միշտ անհարմար եք զգացել հարցնել. Անգերագնահատելի տեղեկություն

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ձեզ պիտի որ ծանոթ լինի նման իրավիճակ․ ավտոմեքենայի սարքավորւմների թվատախտակին հանկարծ սկսում է թարթել ինչ-որ պայմանանշան, որը նախկինում ձեր աչքով կարծես թե չի էլ ընկել։ Ու գաղափար անգամ չունեք՝ ինչի մասին է մեքենան ուզում ձեզ նախազգուշացնել, երբ տվյալ պայմանանշանն անվերջ թարթում է ու թարթում ․․․

Մի տեսակ ամոթ էլ է մեկնումեկին հարցնել։ Անկեղծ ասած, մոտերքում այդ թարս պահին «հարմար» մարդ էլ չկա, որ հարցնեք։ Մտածում եք նույնիսկ անհետաձգելի օգնության ծառայություններին դիմելու մասին․․․

Bestinfo.am-ը  որոշել է մեկընդմիշտ ազատել ձեզ այդ տվայտանքներից։ Ստորև ներկայացված Best-ինֆոգրաֆիկան կազմված է տարբեր ավտոմեքանաների սարքավորումների թվատախտակի՝ առավել տարածված 64  պայմանանշաններից։ Այսուհետև արդեն ձեզ ավելի ինքնավստահ կզգաք ղեկի դիմաց ու դեռ մի բան էլ ավելի՝ հարկ եղած դեպքում ուրիշ ավտոսիրողների առաջ կփայլեք ձեր «խորհրդապաշտական» խորագիտակությամբ։

 

Եվ այսպես, արձանագրեք ու մտապահեք․

 

  1. Հակամառախուղային (առջևի) ցոլարձակ լապտերներ։
  2. Ղեկի կառավարման ուժեղացուցիչի անսարքություն։
  3. Հակամառախուղային (հետևի) ցոլարձակ լապտերներ։
  4. Ապակեողողիչ հեղուկի հարթացույցի ցածր մակարդակ։
  5. Արգելակային կալանդների (ճնշիչի) մաշվածություն։
  6. Միացված պտույտակարգավորիչի (круиз-контроль) պայմանանշան։
  7. Շրջադարձային ազդանշանները միացված են։
  8. Անձրևի և լույսի ցուցիչ։
  9. Ձմեռային ռեժիմ։
  10. Տեղեկատվական ծանուցման ինդիկատոր։
  11. Շիկացման մոմի աշխատանքի մատնանշում։
  12. Սառնամանիք է։

 

  1. Հեռակառավարվող բանալու հայտնաբերման մատնանշում։
  2. Բանալին հայտնաբերված չէ։
  3. Բանալու մարտկոցը փոփոխման կարիք ունի։
  4. Հեռավորության վտանգավոր կրճատում։
  5. Սեղմեք շղթայակցման ոտնակը։
  6. Սեղմեք արգելակման ոտնակը։
  7. Ղեկային սյան արգելափակում։
  8. Հեռահար լույս։
  9. Անվադողերի ցածր ճնշում։
  10. Արտաքին լուսավորման միացման մատնանշում։
  11. Արտաքին լուսավորման անսարքություն։
  12. Ստոպ- ազդանշանը չի աշխատում։

 

  1. Մրուրազտիչի նախազգուշացում։
  2. Կցովի սարքի նախազգուշացում։
  3. Օդաճնշական կախոցի նախազգուշացում։
  4. Երթևեկության շերտագծի փոփոխություն։
  5. Կատալիզատորի գերտաքացում։
  6. Անվտանգության ամրագոտին միացված չէ։
  7. Կայանատեղային արգելակն ակտիվացված է։
  8. Ուժակուտակիչն անսարք վիճակում է։
  9. Օժանդակության համակարգ՝ կայանելիս։
  10. Պահանջվում է տեխնիկական սպասարկում։
  11. Առջևի ինքնահարմարեցվող ցոլարձակ լապտերներ։
  12. Ցոլարձակ լապտերների ավտոմատ թեքման անսարքություն։

 

  1. Հետին սփոյլերի անսարքություն։
  2. Կաբրիոլետի տանիքի անսարքություն
  3. Անվտանգության բարձիկի անսարքություն։
  4. Ձեռքի արգելակի անսարքություն։
  5. Վառելիքային զտիչում ջուր կա։
  6. Անվտանգության բարձիկն ապաակտիվացված է։
  7. Անսարքություն։
  8. Մերձավոր լույսի ցոլարձակ լապտերներ։
  9. Օդային զտիչի աղտոտում։
  10. Վառելիքի տնտեսման ռեժիմ։
  11. Օժանդակության համակարգ՝ բարձունքից իջնելիս։
  12. Չափազանց բարձր ջերմաստճան։

 

  1. Արգելակների ինքնարգելակման համակարգի անսարքություն։
  2. Վառելիքային զտիչի անսարքություն։
  3. Բաց դուռ։
  4. Բաց կապոտ։
  5. Վառելիքի ցածր մակարդակ։
  6. Արագության ավտոմատ փոխանցման տուփի անսարքություն։
  7. Արագության ավտոմատ սահմանափակիչ։
  8. Կախոցի հարվածամեղմիչներ (ամորտիզատորներ)։
  9. Յուղի ցածր ճնշում։
  10. Հողմապակու գերտաքացում։
  11. Բաց բեռնախցիկ։
  12. Կայունացման համակարգը միացված է։

 

  1. Անձրևի ցուցիչ։
  2. Շարժիչի անսարքություն։
  3. Հետևի ապակու գերտաքացում։
  4. Հողմապակու ավտոմատ մաքրում։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am