Այ քեզ հնարք․․․ Իմացեք՝ ինչպես արագացնել ինտերնետը՝ առանց հավելվճարի

 

 Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ինչպես լավացնել ռոութերը*

Պարզ որ ասելու լինենք՝ Wi-Fi-ը ռադիոալիք է, որը երթուղանիշը ստանում է լայնաշերտ միավորման միջոցով, այնուհետև բաշխում մյուս սարքավորումների միջև։ Անլար ադապտերների միջոցով մոբիլային սարքավորումներն իրենց հերթին որսում են տվյալ ազդանշանը։

Ձեր ռոութերը Wi-Fi ազդանշանի բաշխումը գերհզոր սարքավորման մեջ ստուգելու համար անհրաժեշտ կլինի սովորական թիթեղյա տուփ (կամ երկու տուփ՝ ըստ  ռոութերի ալեհավաքի քանակի)։

 

Աշխատանքի ընթացքը

Դուք  պիտի անեք հետևյալը75_3

Դատարկ մաքուր թիթեղյա տուփի տակը կտրեք։2_4

Նույն կերպ վարվեք նաև թիթեղյա տուփի վերին հատվածի հետ, բայց տակը մինչև վերջ մի կտրեք՝ մոտ 2 սմ երկարության կտոր թողեք։

Երկայանակի կտրվածք արեք։ Հավասարեցրեք թիթեղը։ Պռունկի անցքով ստացված շինվածքը հագցրեք ալեհավաքին։ Որպեսզի այն ամուր մնա, երկկողմանի սոսնձաժապավեն օգտագործեք։23_5

Այդ նորամուծության արդյունավետությունը ստուգեք գործնականում։ Իսկ ազդանշանի հզորությունը կարելի է ստուգել՝  որևէ անվճար համակարգչային ծրագիր ներբեռնելու միջոցով։

Զարմանալի է, բայց  այժմ արդեն Wi-Fi-ի ազդանշանը հասնում է անգամ բնակարանի ամենահեռավոր սենյակի անկյունները։

 

*Համակարգչային համառոտ բառարան ռուոթեր կամ երթուղանիշ են ասում երկու և ավելի ցանցային ինտերֆայս (երկու ֆունկցիոնալ օբյեկտների միջև ընդհանուր սահման) ունեցող մասնագիտացված ցանցային համակարգչին, որը տվյալների փաթեթները բաշխում է ցանցի տարբեր սեգմենտների միջև։

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am