Հայ հայտնիներ, որոնց սիրավեպ են վերագրել

Հայ հայտնիները միշտ հանրության ուշադրության կենտրոնում են։ Նրանց ամեն մի քայլը, խոսքը կարող է քննարկվել և խոսակցությունների առիթ դառնալ։ Նրանց հաճախ են տարբեր սիրավեպեր վերագրում` պատճառ հանդիսացնելով միասին արված լուսանկարը, երեկույթներին միասին ներկայանալը, և այլն։

Tert.am Life–ը ներկայացնում է խոսակցությունների կիզակետում հայտնված հայ հայտնիներին, որոնց ժամանակին սիրավեպ են վերագրել։

 

Լևս Դավթյան և Անաիս Սարդարյան

 

Լևսն ու Անաիսը համացանցում հաճախ էին միասին լուսանկարներ հրապարակում, որն էլ առիթ էր դարձել խոսակցությունների։ Շատերն ասում էին, որ նրանք սիրավեպ ունեն։ Այս թեմայի շուրջ դերասանները խոսել են։ Նրանք հերքել են լուրերը` նշելով, որ իրենք պարզապես լավ ընկերներ են։ Անաիսը հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ Լևսի հետ 10 տարուց ավելի է ծանոթ է։ Նրանք համակուրսեցիներ են և շատ ջերմ ընկերական հարաբերություններ ունեն։

 

 

Աշոտ Տեր-Մաթևոսյան և Սոֆյա Պողոսյան

 

Սոֆյան անցյալ տարի հաստատեց, որ ամուսնալուծվել է, սակայն պատճառների մասին խոսել չցանկացավ։ Որոշ ժամանակ անց համացանցում տարածվեց, որ Աշոտն ու Սոֆյան սիրավեպ ունեն։ Խոսակցությունների պատճառ է դարձել այն հանգամանքը, որ Սոֆյան և Աշոտը միասին են ներկայացել խնջույքներից մեկին, բացի այդ, լուսանկարներում Աշոտը գրկել է Սոֆյային։ Այս մասին դերասանները չեն ցանկացել խոսել և մեկնաբանություն տալ։

 

 

Միհրան Ծառուկյան և Արփի Գաբրիելյան

 

Թերևս, Միհրան Ծառուկյանին շատ սիրավեպեր են վերագրել. Մերի Մակարյան, Շուշան Թովմասյան և այլն։ «Ֆուլ հաուս» սիթքոմի մեկնարկից հետո էլ  խոսակցություններ տարածվեցին, որ Միհրանն ու Արփինեն սիրավեպ ունեն։ Պատճառն այն է, որ նրանք տարբեր միջոցառումներին և խնջույքներին միասին են ներկայանում։ Դերասանները հարցազրույցներում հերքել են խոսակցությունները` նշելով, որ նման բան չկա։

 

 

Նաիրա Մովսիսյան և Արթուր Հայրապետյան

 

Նաիրայի ամուսնալուծությունից հետո անձնականի վերաբերյալ նոր ասեկոսեներ սկսեցին պտտվել։ Շատերն ասում էի, որ Նաիրան սիրավեպ ունի լրագրող Արթուր Հայրապետյանի հետ։ Խոսակցությունների պատճառը հանդիսացել էր այն, որ դերասանուհին երեկույթներին ներկայանում էր Արթուրի ուղեկցությամբ։ Նաիրան հարցազրույցներից մեկի ժամանակ հերքել էր լուրերը` ասելով, որ նրանք վաղուց է, ինչ ընկերներ են և միշտ ջերմ հարաբերություններ են ունեցել։

 

 

Մաշա Մնջոյանի և Ռոբերտ Քոլոյան

 

Մաշայի և Ռոբերտի մտերմության մասին շատերը գիտեն։ Որոշ ժամանակ առաջ նրանց սիրավեպ վերագրեցին։ Պատճառն այն էր, որ նրանց հաճախ էին տեսնում սրճարաններում, իսկ համացանցում միասին լուսանկարներ էին հրապարակում։ Մաշան հերքել է խոսակցությունները։ Նա ասել է, որ Ռոբերտի հետ շատ մտերիմ են։

 

 

Լիլիթ Կարապետյան և Ռոմա Թովմաս

 

Անցած տարի համացանցում լուրեր տարածվեց, թե Լիլիթ Կարապետյանը սիրավեպ ունի երգիչ Ռոմա Թովմասի հետ։ Խոսակցությունների պատճառը համացանցում տարածված լուսանկարն էր, որտեղ Լիլիթն ու Ռոման գրկախառնված էին։ Երգչուհին հերքել էր տարածված լուրերը։

 

 

Տաթև Սարգսյան և Ռաֆայել Երանոսյան

 

Թերևս, Տաթևին շատ սիրավեպեր են վերագրել։ Նա միշտ հայտնվել է քննարկման կիզակետում։ Որոշ ժամանակ համացանցում լայն քննարկում սկսվեց Տաթևի և Ռաֆայելի սիրավեպի մասին։ Դերասանուհին այս մասին հարցազրույցներից մեկի ժամանակ հերքել էր և ասել, որ իրենք շատ լավ ընկերներ են։ Նրա խոսքով` ինքը շատ տղա ընկերներ ունի, որոնց հետ միայն ընկերական հարաբերություններ ունի։