Ընդամենը 15 օրում նիհարել 13 կիլոգրամով՝ հնարավոր է. Բացառիկ սննդակարգ. Սննդի հաշվեկշռված ծրագիր

 

Bestinfo.Am-ը Ներկայացնում է՝

Սննդակարգը, որ առաջարկում ենք ձեր ուշադրությանը, բավական արդյունավետ է։ Այն հիմնվում է  ածխաջրերից գրեթե լիակատար  մերժման վրա, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված է։ Սնվելու նման ծրագիրը  օգտակար է այն մարդկանց, որոնք մարսողական խնդիրներ ունեն և դժգոհ են իրենց մաշկի վիճակից։ Ընդամենը երկու շաբաթում դուք կնիհարեք, ավելի առողջ տեսք կունենաք ու առավել եռանդուն կզգաք ձեզ։ Զարմանալի է, բայց այդ ամենին հասնելու համար պետք է ընդամենը ամեն օր մեկը մյուսից համեղ մթերքներ ուտել․․․

 

Ձվային սննդակարգ

 

Երկուշաբթի

Նախաճաշ․ 1 նարինջ (կարելի է նաև գրեյփֆրութ, դեղձ, ծիրան, արքայախնձոր և նման այլ մրգեր, կարևորը՝ բանան չէ), 2 թխվածքաբլիթ (խոշոր աղացած ալյուրից կամ հացազգիներից), սուրճ կամ թեյ առանց շաքարի։

Ճաշ․ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ մածուն։

Ընթրիք․ 2 խաշած ձու, 2 պոմիդոր, 500 գ բանջարեղենային աղցան  (կարելի է պարզապես վարունգ), 2 թխվածքաբլիթ։

Ինչպես տեսնում եք, սննդակարգը բավական հագեցած ընթրիք է ենթադրում, հետևաբար, ստիպված չեք լինի քնել գռգռացող որովայնով։  Նման սնունդ ընդունելիս անչափ կարևոր է շատ հեղուկ ընդունելն ու օրաբաժնից աղը բացառելը։ Աղի փոխարեն կարելի է օգտագործել շատ կանաչիներ կամ համեմունքներ, իսկ  աղցանի, մսի, ձկան ու բանջարեղենի մեջ չաման ու պղպեղ օգտագործեք։

 

Երեքշաբթի

Նախաճաշ․ երկուշաբթիին հանգույն նախաճաշ։

Ճաշ․ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ մածուն, 2 թխվածքաբլիթ։

Ընթրիք․ 120 գ միս (ցանկալի է՝ տավարի միս), 1 պոմիդոր, 1 թխվածքաբլիթ։

 

Չորեքշաբթի

Նախաճաշ․ երկուշաբթիին հանգույն նախաճաշ։

Ճաշ․ 1 նարինջ, 1 խաշած ձու, յոգուրտ կամ մածուն, բաջարեղենի աղցան։

Ընթրիք․ 120 գ միս, 1 նարինջ, 1 թխվածքաբլիթ, թեյ կամ սուրճ։

 

Հինգշաբթի

Նախաճաշ․ երկուշաբթիին հանգույն նախաճաշ։

Ճաշ․ 120 գ անյուղ պանիր կամ կաթնաշոռ, 1 պոմիդոր, 1 թխվածքաբլիթ։

Ընթրիք․ 120 գ միս, 2 պոմիդոր, 1 խնձոր, 1 թխվածքաբլիթ։

 

Ուրբաթ

Նախաճաշ․ երկուշաբթիին հանգույն նախաճաշ։

Ճաշ․ 200 գ շոգեխաշած ձուկ, 1 պոմիդոր, 1 թխվածքաբլիթ։

Ընթրիք․ 500 գ խաշած կամ շոգեխաշած բանջարեղեն (գազար, սոխ, կաղամբ, կարտոֆիլ, լոբազգիներ), 1 խաշած ձու, 1 պոմիդոր։

 

Անակնկալ

Շաբաթ-կիրակի կարող եք սովորականի պես սնվել։ Կարևորը չափից դուրս շատ բան չուտեք ու ոգելից խմիչք չօգտագործեք, խուսափեք կոնսերվանտներով հարուստ մթերքներից և աղ չօգտագործեք։  Դուք նկատելիորեն կնիհարեք 15 օրում, ընդ որում ոչ բոլորին օրերին է պետք հետևել խիստ դիետայի․ հանգստյան օրերին ձեզ համար տոն է։ Հրաշալի է, չէ՞։

Սահմանափակ քանակությամբ ածխաջրերով սննդակարգը միշտ արդյունավետ է։ Երբ հասնում եք ցանկալի քաշին, անհրաժեշտ է շաբաթը մեկ, օրինակ երկուշաբթի, սնվել ներքոգրյալ ճաշացանկով, և այդ ժամանակ կորցրած քաշը չի վերականգնվի։

 

Նախաճաշ․ 2 բաժակ ջուր՝ կիրոնի հյութով,

Ճաշ․ 1 խաշած ձու, 1 թխվածքաբլիթ, 1 պոմիդոր, 1 խնձոր

Ընթրիք․ 1 խաշած ձու, 1 թխվածքաբլիթ, 1 պոմիդոր։

 

Այս պարզ և արդյունավետ դիետան իսկական փրկություն կլինի նրանց համար, ովքեր վաղուց են երազում ազատվել ավելորդ քաշից։ Այն 100 տոկոսով կօգնի, եթե ամեն ինչ ճիշտ անեք, ուստի շաբաթը 10-13 կգ կորցնելը լիովին իրատեսական է։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am