Քիմմաքրման աշխատակիցները ապշել են․․․Այդ կինը կեղտաբծերի անհետ հեռացման վարպետության դաս է տվել

 

Bestinfo.Am-ը ներկայացնում է՝

Ինչպես հեռացնել հագուստի բծերը

 

Օգտակար խորհուրդներ

 

Ամանների լվացման միջոց

Սկսում եք պաղպաղակ անուշ անել, պաղպաղակը հալվում է, ու հանկարծ բծեր եք նկատում սարաֆանին։ Սարսափելի բան չկա։ Ամառային անուշեղենի թողած կեղտաբծերը կարելի է մաքրել հետևյալ կերպ․ հագուստը 10 րոպե թրջեք ջրի մեջ, ավելացրեք ամանների լվացման միջոց, այնուհետև սովորականի պես լվացեք։

Անուշադրի սպիրտ

Բնության գրկում ժամանակ անցկացնելուց հետո որտեղ ասես հնարավոր է բծեր գտնել։ Հագուստի վրայի յուղի հետքը կհիշեցնի նորերս զբոսախնջույքի ժամանակ արված խորովածի մասին։ Եթե հետքը թարմ է, կարելի է կեղտաբծերի տեղում մանր աղ լցնել․ աղը յուղազերծում է գործվածքը։ Իսկ խոր հետք թողած կեղտի հախից անուշադրի սպիրտը կգա։

Ասպիրին

Քրտնքի  հետքն ընդունակ է մաքրել  ասպիրինը։ Գոլ ջրում բացեք ասպիրինի 4 դեղահաբ ու լավ խառնեք։ Այդ լուծույթով թրջեք կեղտաբծերն ու թողեք 2 ժամ մնա։ Այնոհետև հագուստը լվացեք, ինչպես հարկն է։

Կաթ

Եթե 1 լիտր կաթին 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ խառնեք, կստացվի հիանալի մաքրող միջոց հատապտուղներից մնացած հետքերի դեմ։ Կեղտոտված հագուստը 2 ժամ թողեք այդ հեղուկի մեջ, այնուհետև պարզաջրեք ոը լվացեք օճառաջրով։

Սափրվելու կրեմ

Կանանց հավերժական գլխացավանքը՝ տոնային կրեմի հետքեր հագուստի վրա։ Տնային պայմաններում այդ կեղտաբծերից ազատվելու համար կեղտոտված տեղին սափրվելու կրեմ քսեք և թողեք 20 րոպե։ Այնուհետև պարզապես լվացեք։

Մանկական խոնավ անձեռոցիկ

Պատահում է՝ չեք նկատում՝ որտեղից շորին բիծ հայտնվեց ու չգիտեք՝ ինչպես դրա դեմ պայքարել։ Նման դեպքում ուղղակի հարկավոր է նախ հագուստի խոզանակով մաքրել կեղտի արտաքին շերտը։ Այնուհետև բծերը պրտեք մանկական խոնավ անձեռոցիկով։ 30 °C․ սա անհայտ ծագման կեղտաբծերով հագուստի լվացման առավելագույն ջերմաստիճանն է։

Կիտրոնի հյութ

Այս բաղադրամասը կօգնի ձեզ ազատվելու մոշի, հապալասի, խաղողի և այլ մրգերից, ինչպես նաև շոկոլադի թողած հետքերից։ Կիտրոնը քամեք, հյութը խառնեք քացախի հետ 1 : 1 համամասնությամբ, այնուհետև բամբակի կտորով թրջեք կեղտաբծերն ու խնամքով պրտեք։

Քացախ

Քեթչուփի հետքերից ազատվելուն կօգնի սպիտակ խնձորի քացախը։ Դրա համար պարզապես հագուստը շրջեք և լվացեք սառը ջրով։ 10 րոպե թողեք մնա կեղտաբծեր մաքրող միջոցով խառնած ջրում և վերջում պարզաջրեք։ Կեղտաբծերը քացախով թրջեք, եթե դեռ չեն վերացրել, մի քանի անգամ էլ կրկնեք ու վերջապես կազատվեք կեղտաբծերից։

Այս կենցաղային հուշումները պետք կգան ցանկացած տանտիրուհու։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am