9 ազդանշան, որ հարկավոր է դադարել սուրճ օգտագործել

Սուրճ սիրում են շատերը։ Մարդկանց մեծ մասն իր առավոտը սկսում է հենց այս ըմպելիքով։ Mirkrasoty.life-ը գրում է, որ այն կարող է նաև վնասել օրգանիզմին, եթե չափից շատ օգտագործեք։

Ընդունված է համարել, որ մեծահասակների շրջանում կոֆեինի թույլատրելի քանակը 400 մգ է. դա մոտավորապես 4 բաժակ է։ Հղիները պետք է սահմանափակվեն օրական 300 մգ-ով, դեռահասների դեպքում օրական չափաբաժինը կազմում է 100 մգ, իսկ մինչև 10 տարեկան երեխաներն առհասարակ պետք է խուսափեն դրա օգտագործումից։ Կոֆեինի առավել մեծ չափաբաժինը կարող է տարբեր խնդիրների հետևանք դառնալ, ինչպես՝ զարկերակային գերճնշում, առիթմիա, արյան ճնշման խանգարումներ։

Կոֆեինի՝ ավելորդ քանակով օգտագործման մասին կարող են վկայել հետևյալ նշանները.

  • նյարդային վիճակ
  • անհանգստություն առանց պատճառի
  • դեմքի կարմրություն
  • սրտի արագացած զարկեր
  • մկանային ջղաձգումներ
  • գրգռվածություն
  • խնդիրներ նյութափոխանակության համակարգի հետ
  • ցրված միտք
  • «թափթփված» խոսք։