Ինչու՞ է պետք կիսագուլպայի մեջ վարսակի փաթիլներ լցնել և կախել այն ծորակից

Առաջին հայացքից սա տարօրինակ է թվում, բայց ջուրը, որն անցնում է վարսակով լի կիսագուլպայի միջով փափկում է՝ շնորհիվ վարսակի փաթիլների, ինչը շատ օգտակար է էկզեմա ունեցող մարդկանց:
Հարկավոր է.
կիսագուլպա
վարսակի փաթիլներ
Լցրեք վարսակի փաթիլները կիսագուլպայի մեջ, կապեք եզրը: Այնպես կախեք կիսագուլպան ծորակից, որ ջուրն անցնի դրա միջով:
Կարելի է սա կախել վաննայի ծորակից և նուրբ, հանգստացնող և մաշկին օգտակար վաննաներ ընդունել:
Սա, իհարկե, չի փոխարինում հիվանդության բուժմանը, սակայն այսպիսի վաննաները շատ օգտակար և հանգստացնող ազդեցություն կգործեն մաշկի վրա:
Առողջ եղե՛ք:

Աղբյուր՝ ArmDay.am