ԶԳՈւՇԱՑԵՔ. Ահա մի քանի պատճառ, թե ինչու ես «Կորվալոլը» դեն նետեցի տնային դեղատուփից

«Կորվալոլը» դեղամիջոց է, որը հայտնի չէ, ավելի ճիշտ՝ արգելված է Արևելյան Եվրոպայի և նախկին ԽՍՀՄ երկրների սահմաններից դուրս:

Ինչո՞ւ մեզ մոտ այն հնարավոր է ձեռք բերել գրեթե յուրաքանչյուր դեղատնից: Հղում անելով takprosto-ին՝ ներկայացնում ենք կարևոր տեղեկություն:

Նացիստական Գերմանիայի ռազմական բժիշկները երկար ժամանակ փնտրում էին միջոց, որը կբարձրացներ բանակի մարտունակությունը՝ զինվորներին ազատելով առաջիկա մարտի վախից:

Շատ ուսումնասիրություններից հետո ստեղծվեց դեղամիջոց, որի հիմքում սինթետիկ թմրանյութ էր՝ լյումինալ: Նոր միջոցը կարողանում էր արագորեն վերացնել տագնապը, նյարդային լարվածությունը և վախը:

«Կորվալոլի» վնասակարությունը

Ներկայումս «Կորվալոլի» բաղադրության մեջ նույնպես լյումինալ կա, սակայն ուրիշ կերպ է անվանվում՝ ֆենոբարբիտալ:

Այս բաղադրիչը «Կորվալոլը» դասում է թմրանյութերի շարքին, մեծ վտանգ է ներկայացնում ալկոհոլի հետ օգտագործելու դեպքում:

Դեղամիջոցի օգտագործման հետևանքով հիվանդները կարող են քրոնիկական ցերեկային քնկոտություն ունենալ:

Դեղամիջոցի ընդունումը կտրուկ դադարեցնելու դեպքում հիվանդներն ունենում են մեծ անհանգստություն, նյարդային լարվածություն և հաճախացած սրտխփոց:

«Կորվալոլի» երկարաժամկետ օգտագործումը հանգեցնում է լյարդի, երիկամների և այլ օրգանների աշխատանքի վատացման: Դեղամիջոցի պարբերական օգտագործումը նաև բացասաբար է ազդում հիշողության, քնի և հուզական վիճակի վրա:

Մեր տատիկներն ու պապիկներն այս դեղամիջոցն ընդունում են չափազանց լարվածության, հաճախացած սրտխփոցի, սրտի ցավերի, գլխապտույտի դեպքում և ոչ միայն…

«Կորվալոլն» իսկապես հանգստացում է, վերացնում է ցավը և նյարդային լարվածությունը, օգնում է արագ քնել:

Բայց երկարաժամկետ օգտագործման դեպքում դեղամիջոցի ազդեցությունը նվազում է, հիվանդը սկսում է այն ավելի մեծ չափաբաժնով ընդունել:

Այնուամենայնիվ, չի կարելի ասել, որ «Կորվալոլը» վատ դեղամիջոց է: Բայց այն պետք է ընդունել միայն ծայրահեղ դեպքերում 15-30-ական կաթիլ օրական 3 անգամ:

Դեղամիջոցը չի կարելի օգտագործել ամիսներ շարունակ: «Կորվալոլը» նաև ցուցված է որպես քնաբեր միջոց գիշերվա համար, բայց ավելի լավ է այն փոխարինել այլ, բուսական դեղամիջոցով:

Աղբյուր՝ BlogNews.am