Մաշկի և մազերի առողջության այս արդյունավետ միջոցը կա ցանկացած տանը, սակայն քչերը գիտեն այդ մասին

Թարմացնող սուրճ ըմպում են ամբողջ աշխարհում։ Սակայն շատ քչերը գիտեն սուրճի այլ՝ արտասովոր հատկությունների մասին։

BlogNews-ը գտել է գեղեցկությանը և երիտասարդությանը սատարող 7 գործող միջոցներ սուրճի մասնակցությամբ։

Ցելյուլիտի դեմ

  • Աղացած սուրճը խառնեք նույն քանակությամբ աղի հետ և վրան ավելացրեք մի քանի կաթիլ ձիթապտղի յուղ։
  • Քսեք ստացվածը գոլորշիով մշակված մաշկի վրա և կորաձև շարժումներով մերսեք՝ նեքևից վերև։

Սա պետք է կրկնել շաբաթական 1-2 անգամ։

Մազաթափության դեմ

  • 2 ճ/գ աղացած սուրճը խառնեք 100մլ ձիթապտղի տաքացված յուղի հետ։
  • Ստացվածը քսեք խոնավ մազերի վրա ամբողջ երկայնքով, փաթաթեք տոպրակով, սպասեք 30 րոպե և լվացեք մազերը շամպունով։

Սա կարելի է կրկնել շաբաթական 1- 2 անգամ՝ առավելագույնը 12 անգամ։ Բաց մազերի վրա կիրառության դեպքում հնարավոր է մազերի գույնի աննշան մգեցում։

Աչքերի տակի պարկերի դեմ

  • Խառնեք 0.5 թ/գ աղացած սուրճը 0.5 թ/գ կոկոսի յուղի, մի փոքր սև պղպեղի և մի քանի կաթիլ ջրի հետ։
  • Ստացվածը քսեք աչքերի տակ և դրա չորանալուց հետո լվացեք դեմքը գոլ ջրով։

Շուրթերի չորացման և ճաքերի դեմ

  • Խառնեք 0.5 թ/գ սուրճի մրուրը 0.5 թ/գ մեղրի հետ։
  • Ստացվածը քսեք շուրթերին և 30 վայրկյան տրորեք, ինչից հետո մաքրեք շուրթերը խոնավ անձեռոցիկով։

Դեմքի սև կետերի դեմ

  • Խառնեք 2 ճ/գ չորացված սուրճի մրուրը նույն քանակությամբ կաթնաշոռի հետ։
  • Ստացվածը քցեք գոլորշով մշակված մաշկին, 2 րոպե մերսեք, այդպես թողեք 10 րոպե շարունակ և լվացեք գոլ ջրով։

Սա կարելի է կրկնել շաբաթական 1 անգամ։

Յուղոտ մաշկի դեմ
  • Սուրճի թարմ մրուրը խառնեք 1 ճ/գ յոգուրտի հետ։
  • Ստացվածը քսեք դեմքին և մերսեք 1-2 րոպե շարունակ. հետո լվացեք սառը ջրով։

Գունատության դեմ

  • Վերցրեք 1 ճ/գ սուրճի մրուր, 1-ական թ/գ թթվասեր և մեղր ու 1 հում ձու։
  • Խառնեք այդ ամենը մինչև միասեռ զանգված ստանալը և քսեք դեմքին. թողեք այդպես մնա 15 րոպե և լվացրեք սառը ջրով։

Սա կարելի է կիրառել շաբաթական ոչ ավելի քան 2 անգամ։