Կանայք մեծապես ենթակա են հեշտոցային վարակի:
Դա կարող է դաշտանային ցիկլի կամ անհավասարակշիռ рН-ի հետևանք լինել:
Նաև կարող են ինտիմ հարաբերություններն առաջացնել:
Այդ վարակների հետևանքով հեշտոցից ուժեղ տհաճ հոտ է գալիս:
Հեշտոցային վարակի ախտանիշերից ամենավառ արտահայտվածներից է սպիտակ և դեղին արտազատումների առկայությունը:
Բացի դրանից՝ առկա է գրգռվածություն, այրոց, քոր, տհաճ հոտ:
Այս խնդրի լուծման շատ միջոցներ կան շուկայում: Եթե ուզում եք նաև վերացնել հեշտոցի հոտը, կարող եք օգտվել այս միջոցից:
Անհրաժեշտ բաղադրիչները՝
- Կերակրի սոդա՝ ½ բաժակ
- Մաքուր ջուր:
Պատրաստումը՝
1. 1/2 բաժակ կերակրի սոդան ավելացրեք վաննայի ջրի մեջ:
2. Վաննայի մեջ պառկեք մոտ 15-20 րոպե:
3. Սրբվեք մաքուր սրբիչով:
Սա նաև կբուժի խմորիչ վարակները և անհապաղ կվերացնի հեշտոցի տհաճ հոտը:
Աղբյուր՝ PressMedia.am