Սիրելի ներքնակն անպիտա՞ն է դարձել։ Իհարկե, անսպասելի դեպքեր լինում են, մանավանդ երբ տանը փոքր երեխաներ կան։
Bestinfo.am-ը ձեզ հրաշալի միջոց կառաջարկի ներքնակի վրայի բծերի և տհաճ հոտի դեմ։ Ձեռքի տակ ունենալով նվազագույն բաղադրամասեր՝ կարելի է ներքնակից հեռացնել մեզի, արյան, գինու հետքերը՝ ընդամենը 3 քայլով։
Ինչպես մաքրել ներքնակի բծերը
Բծահանիչի բաղադրամասերը
235 մգ ջրածնի պերօքսիդ
3 Ճ․ գդ․ սննդային սոդա
մի կաթիլ հեղուկ օճառ կամ ամանի լվացման հեղուկ
Խառնուրդը պետք է պատրաստել անմիջապես օգտագործելուց առաջ․ այդպես առավելագույնս արդյունավետ է։ Նույն պատճառով չարժե պաշարացու սարքել։ Սոդան և պերօքսիդը խառնեք հեղուկացիրում։ Երբ սոդան լուծվի, ավելացրեք օճառահեղուկը։
Թափահարեք, ցողեք կեղտոտ հաըվածը։ Թողեք 5-10 րոպե։ Ավելի լավ կլինի, եթե օդափոխիչը միացնեք և պահեք բծի վրա, որ արագ չորանա։
Սոդայի մնացորդը հավաքեք փոշեկուլով։
Ներքնակի կանոնավոր մաքրումը մաքուր տան գրավականն է։ Ամեն անգամ սպիտակեղենը փոխելիս մի մոռացեք փոշեկուլել ներքնակը, իսկ կանխարգելման համար ավելի լավ է ներքնակի վրա այսպես կոչված վերնաներքնակ փռեք, որը հեշտ է լվացվում։
Տնային պայմաններում տարբեր բծերից կազատվեք, եթե հետևեք մեր խորհուրդներին։
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.am