Հայ հայտնիները ինչպես աշխարհի բոլոր հայտնի մարդիկ միայն իրենց բուն մասնագիտությամբ չեն զբաղվում, շատերը «վաճառում են» իրենց՝ բրենդ դարձած դեմքը և անունը, մյուսները՝ հիմնում են սեփական բիզնես, իսկ ավելի համարձակները՝ փորձում են զբաղվել քաղաքականությամբ։ Ս․թ․ դեկտեմբերի 9-ին տեղի են ունենալու ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններ, որին մասնակցելու են ՀՀ մի շարք կուսակցություններ։ Կուսակցությունների համամասնական ցուցակներում իրենց ուրույն տեղերը զբաղվեցնում են նաև հայ հակտնիները։
Boomnews.am-ը ձեզ է ներկայացնում հայ այն հայտնիներին, ովքեր այս անգամ փորձում են իրենց շանսերը քաղաքականության մեջ։
Շուշան Պետրոսյան։ ՀՀ վաստակավոր արտիստ, ՀՀ լավագույն երգչուհիներից մեկը արդեն երկար ժամանակ է զբաղվում է քաղաքականությամբ։ Այն պահից սկսած երբ երգչուհին որոշեց զբաղվել քաղաքականությամբ, հայ երգարվեստը մեծ կորուստ ունեցավ ու նա ոչ պաշտոնապես հրաժարվել է բեմ բարձրանալուց։ Նա արդեն երրորդ անգամն է փորձում դառնալ ՀՀ ԱԺ պատգամավոր։ Նա այս անգամ նույնպես իր տեղն է զբաղեցնում ՀՀԿ համասնական ցուցակում։
Ֆելիքս Պետրոսյան։ Հ․Ա․Յ․Ք․ խմբի անդամ Ֆելիքս Պետրոսյանը փորձում է այնպես անել, որ այս անգամ քամին նրան տանի դեպի ԱԺ։ Վերջին հարցազրույցներից մեկում Ֆելիքսը հայտարարել է, որ հաղթելու համար նա ունի ադեկվատ բոլոր շանսերը։ Սա նրա առաջին քայլերն է դեպի մեծ քաղաքականություն։ Ֆելիքսը «Մենք» դաշինքի համամասնական ցուցակում է ինչպես նաև առաջադրվել է որպես ռեյտինգային թեկնածու։
Հրաչ Հակոբյան «Խաչվող հետքեր», «Հատուկ բաժին» սերիալներից, «Կորած-մոլորածը Հայաստանում» գեղարվեստական ֆիլմից եւ այլ նախագծերից հայտնի դերասան Հրաչ Հակոբյանը կարծում է, որ մշակույթի ոլորտում լուրջ բարեփոխումների կարիք կա: Ըստ նրա՝ դա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործն է, եւ ցանկանում է պատգամավոր դառնալ այդ հարցում իր ներդրումն ունենալու համար: Այդ նպատակով խորհրդարանական ընտրություններին «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում է և առաջադրվել է նաև ռեյտինգային ընտրակարգով։
Անահիտ Մութաֆյան։ Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով, ռեյտինգային կարգով՝ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը: Դերասանուհին, ով «Ռեֆորմիստներ» կուսակցության անդամ է, հայտնել է, Հայաստանի հանրապետական կուսակցությունը առաջարկ է արել «Ռեֆորմիստներ»-ին, վերջինիս նախագահն էլ՝ իրեն:
Արսեն Ջուլֆալակյան։ Հունահռոմեական ըմբշամարդի մեր հպարտությունը նույնպես որոշել է այս անգամ իր ուժերը փորձել քաղաքական գերծանրքաշային մրցաշարում։ Նա իր տեղն է զբաղեցնում «Իմ քայլը» դաշինքի համամասնական ցուցակում։
Մաղթում ենք հաջողություն բոլորին և թող հաղթի ուժեղագույնը։