Առավտյան վաղ արթնանալը և տաք ու հարմարավետ անկողնուց վեր կենալը չափազանց բարդ գործ է, որը քչերն են կարողանում հաղթահարել։ Սակայն դա այլևս խնդիր չէ, քանի որ BlogNews–ը մշակել է վաղ արթնանալու 10 ֆանտաստիկ հնարքներ, որոնք և Ձեզ ենք ներկայացնում։
- Զբոսնեք Ձեր ընդմիջման ժամին
Ընդհանրապես փորձեք հնարավորինս շատ ժամանակ անցկացնել դրսում։ Սա կբարձրացնի Ձեր՝ լավ քնելու հավանականությունը, ինչի հետևանքով դուք ավելի վաղ կարթնանաք։ - Առավոտյան մարզում տեղափոխեք երեկո
Սա օգնում է հատկապես ցուրտ ամիսերին՝ միևնույն ժամանակ ավելի արդյունավետ դարձնելով մարզումը։ - Փորձեք հեռուստացույց չնայել 20։00–ից հետո
Հեռուստացույցի արտանետած կապույտ լույսը քչացնում է քնի հորմոնի արտադրությունը, այդ իսկ պատճառով էլ մենք ավելի ուշ ենք քնում՝ հեռուստացույց նայելու դեպքում։
- Անկողին մտնելուց առաջ հոտավետ լամպ այրեք
Հանգստացնող բուրմունքը Ձեզ կօգնի ավելի հեշտ քնել, ինչի արդյունքում էլ նույն հեշտությամբ կարթնանաք։
- Համեղ նախաճախ խոստացեք ինքներդ Ձեզ
Խուսափեք քնելուց առաջ սնվելուց և դրա փոխարեն մտածեք, թե ինչ համեղ նախաճաշ եք ուտելու առավոտյան։ Այսպես դուք փոքր-ինչ քաղցած կարթնանաք և համեղ նախաճաշի միտքը կստիպի Ձեզ վեր կենալ մահճակալից։
- Եթե քնկոտ եք, ապա քնեք
Եթե նույնիսկ դա ավելի շուտ է, քանի դուք սովորաբար քնում եք։ Մի քանի ժամ ավել քունը կթարմացնի Ձեզ։
- Ննջասենյակի պատուհանը բաց թողեք քնելուց առաջ
Լավ օդափոխանակությունը կարող է մեծ օգուտ տալ Ձեր օրգանիզմին։
- Ձեր զարթուցիչը հնարավորինս հեռու դրեք
Այս կերպ դուք ստիպված կլինեք վեր կենալ դա անջատելու համար։ Մահճակալ վերադառնալու հավանականությունը մեծապես կնվազի այդ պարագայում։
- Արթնացեք Ձեր սիրելի երաժշտության ներքո
Զարթուցիչի տհաճ ազդանշանը չի թողնում, որ մենք վերադառնանք երազների աշխարհից, սակայն հաճելի մեղեդին կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։
- Արթնանալուց հետո մի պահ մնացեք մահճակալում
Սակայն անընդհատ շարժվեք, մի քանի խորը շունչ քաշեք, շփեք Ձեռքերը և մի բաժակ ջուր խմեք։