Այս սկրաբը կարող եք օգտագործել տնային պայմաններում և արդեն մեկ շաբաթից կզգաք տեսանելի արդյունքը:
Առավելությունները.
Մատչելի է, կարող եք կիրառել տանը, նվազեցնում է ճարպային շերտն ու ազատում է ցելյուլիտից:
Թերությունները.
Չկան:
Շատ աղջիկներ կարծում են, որ արդեն առաջացած ցելյուլիտից չափազանց դժվար է ազատվել և նաև կարծում են, որ չեն կարողանա հասնել ցանկալի արդյունքի:
Աս հոդվածով ցանկանում ենք առաջարկել ցելյուլիտից ազատվելու շատ դյուրին և արդյունավետ միջոց: Ցելյուլիտ ունենալու դեպքում պետք է ուշադիր և հետևողական լինել, քանի որ պրոցեդուրաներ սկսելուց հետո այն շուտ անհետանում է և նույնքան արագ վերադառնում է վերջիններս դադարեցնելու դեպքում:
Սկրաբի պատրաստման համար մեզ անհրաժեշտ է սուրճի մրուրը: Եթե Դուք առավոտյան սուրճ եք ըմպում, ապա անպայման Ձեզ մոտ կմնա մրուրը. պետք չէ այն դեն նետել:
Եղած մրուրը լցրեք փոքրիկ տարայի մեջ: Վրան ավելացրեք մի պտղունց ծովի աղ: Այնուհետև մրուրը և աղը հինգ րոպե թողնում ենք, որպեսզի աղի մասնիկները մի քիչ լուծվեն սուրճի մեջ: Դա հարկավոր է, որպեսզի աղը մրուրին հաղորդի իր օգտակար նյութերը:
Որպեսզի մաքրման պրոցեսը նուրբ լինի, ստացված քսուքի մեջ մի փոքր ձիթայուղ ավելացրեք:
Այնուհետև սկրաբը տարածեք մարմնի պրոբլեմատիկ հատվածներին` հետույքին, կոնքերին, որովայնին:
Սահուն շարժումներով տարածեք սկրաբը: Մարմինը հակացելյուլիտային ծրագրի հաջորդ փուլին նախապատրաստելու համար պետք է տաքացնենք այն: Դա պարուրումն է:
Սկրաբը մարմնից մաքրում ենք առանց օճառի՝ օգտակար նյութերը թողնելով մարմնի վրա:
Որպես քսուքի հիմք վերցնում ենք մերսման յուղը: Վրան ավելացնում ենք կիտրոնի եթերային յուղի և գրեյպֆրուտի հյութի 5 կաթիլ: Նաև կարող եք օգտագործել նարնջի, մանդարինի, գիհի և լավանդայի յուղերը: Այդ բոլոր յուղերը շատ արդյունավետ են ցելյուլիտի դեմ պայքարելու համար:
Նախօրոք պատրաստում ենք սննդի համար նախատեսված թափանցիկ թաղանթը: Այնուհետև յուղերից պատրաստված քսուքը տարածում ենք մարմնի վրա և մերսում այն:
Մարմինը մերսեք այն ձգելով դեպի վեր: Խորհուրդ է տրվում այդ շարժումները կատարել մոտ 5 րոպե՝ մարմնի նույն հատվածում: Այնուհետև փաթաթեք սննդի թափանցիկ թաղանթը:
Խորհուրդ է տրվում տաք հագուստ հագնել՝ տերմոէֆեկտ ստեղծելու համար: Թաղանթը թողեք մնա մեկ ժամ կամ ավելի: Այդ ժամանակահատվածում կարող եք զբաղվել ցանկացած գործով: Երակների լայնացման դեպքում խորհուրդ չի տրվում թաղանթ փաթաթել:
Թաղանթը հանելուց հետո առաջացած ջրի կաթիլները մաքրեք սրբիչով, որպեսզի յուղերի օգտակար նյութերը շարունակեն իրենց ազդեցությունը: Մի քանի գործողություններից Դուք թավշե և հարթ մաշկ կստանաք:
Ողջ պրոցեդուրան տևում է 20 րոպե, եթե հաշվի չառնենք թաղանթով պատված ժամանակը:
Մի անտեսեք Ձեր արտաքին տեսքը և խնամեք Ձեր մարմինը, առավել ևս, եթե դա կարող եք հեշտությամբ անել տնային պայմաններում և արդյունավետ միջոցների օգնությամբ: