Bestinfo.Am-ը ներկայացնում է`
Կիտրոնը ոչ միայն օգտագործվում է սննդակարգում, այլ այն հայտնի է իր առողջական և կոսմետիկական հատկություններով: Այս միրգը համարվում է ախտահանման, ամրացման և գունաթափման միջոց, որոնք էլ շատ հիանալի ազդեցություն են ունենում մաշկի, մազերի և եղունգների վրա:
Մարկետինգը օգտագործում է կիտրոնի 7 հատկությունները՝ ազդելու մարդու մաշկի, մազերիև եղունգների վրա:
- Հիանալի միջոց դեմքի մաշկի համար
Կիտրոնի հյութը գերազանց ազդեցություն է ունենում դեմքի մաշկի վրա՝ տալով նրան փայլ և ձգվածություն: Բամբակով քսեք հյութը դեմքին միայն քնելուց առաջ: Իսկ հաջորդ օրն օգտագործեք արևից պաշտպանվելու համար նախատեսված քսուկ:
- Քսուկ շուրթերի համար
Շուրթերը կարող են փշփշոտել ցանկացած պարագայում՝ վիտամինների պակասից, ցրտից, չորությունից և այլն: Եթե շուրթերին քնելուց առաջ քսեք կիտրոնի մեկ կաթիլ հյութ , ապա մի քանի օր հետո կնկատեք հրաշալի արդյունք:
- Մազերի գունաթափիչ միջոց
Եթե ուզում եք մազերի գունը բացացնել 1-2 տոն, ապա քսեք մազերին կիտրոնի հյութ և դուրս եկեք զբոսնելու արևի տակ: Մազերը կընդունեն Ձեր ուզած գույնը և կդառնան ավելի կենդանի ու փայլուն: Վերջնական արդյունքի հասնելու համար կրկնեք շաբաթը մեկ անգամ:
- Սև կետերի դեմ պայքար
Կիտրոնի հյութը օժտված է հակաբակտերիալ հատկություններով և հիանալի է յուղոտ մաշկի համար: Այն կարողանում է հանել տոկսինները և ներծծվել էպիդերմիսի խորը շերտերի մեջ: Երեկոյան քսեք մի փոքր կիտրոնի հյութ դեմքի մաքւր մաշկի վրա և 10 րոպե հետո լվացվեք:
Ուշադրություն — այս պրոցեդուրան հակացուցված է այն ժամանակ, եթե որոշել եք դուրս գալ արևի ճառագայթների տակ:
- Ասացեք, ՈՉ պիգմենտային լաքաներին
Եթե շաբաթվա ընթացքում 1-2 անգամ քսեք կիտրոնի հյութը վնասված հատվածին և պահեք 15 րոպե , ապա լաքաների գույնը կդառնա մի քամի անգամ բաց գույնի: Կատարեք այսպրոցեդուրան միայն քնելուց առաջ և խուսափեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից:
- Եղունգների ամրացում և գուաթափում
Խառնեք մեկ թեյի գդալ կիտրոնի հյութը երկու ճաշի գդալ զեյթունի ձեթի հետ և քսեք եղունգներին: Արդյունքը երկար սպասեցնել չի տա:
- Բնական դեզադորանտ
Կիտրոնի թթվայնությունը վերացնում է բակտերիաները չեզոքցնելով հոտերը: Այն թևատակերի մաշկի գույնը հիանալի վերականգնում է: Խառնեք կիտրոնի հյութը, մեղրը և /ավսիանկան/, քսեք թևատակերին: Մեկ ժամից լվացեք տաք ջրով: Եվ կտեսնեք հրաշալի արդյունք:
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը