Bestinfo.Am-ը ներկայացնում է`
Ցանկացած կին ցանկանում է գրավիչ տեսք ունենալ, սակայն իդեալական արդյունքի հասնելն այնքան էլ հեշտ չի: Շատերը գնում են հագուստ ճաշակին և ժամանակակից ոճին համապատասխան: Բայց չեն պատկերացնում,որ ամենաոճային հագուստը կրաղ է չհամապատասխանել մարմնի ձևին: Այժմ ընտրենք կիսաշրջազգեստներ:
Որպեսզի կատարեք կիսաշրջազգեստի ճիշտ ընտրություն, կարող եք հետևել նշված խորհուրդներին.
Մարմնի կառուցվածքներ
- Եռանկյուն կամ տանձ
Հիմնական հատկություններ – նեղ ուսեր, հստակ գոտկատեղ/տալիա/, մեծ կոնքեր/տազ/
Կանայք, ովքեր ունեն մարմնի այսպիսի կառուցվածք, պետք է ընտրեն կիսաշրջազգեստի արև և A ձևերը: Եվ նրանց հետ գեղեցիկ է լայն ոճով վերնահագուստ/բլուզկա/: Հագուստի այս տեսակ ընտրությունը մարմնին կբերի ավելի բալանսավորված տեսքի:
Կարող եք ըտրել նաև ուղիղ ոճերի կիսաշրջազգեստներ:
- Շրջած եռանկյուն
Հիմնական հատկություններ – կոնքերից լայն ուսեր
Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է ընտրել ուղիղ, ծալքերով, ներքևում լայնացող/ տրապեցիա/ կիսաշրջազգեստներ և, նաև՝ կիսաշրջազգեստ-տաբատ:
- Ավազով ժամացույց
Հիմնական հատկություններ – բարակ գոտկատեղ, հարուստ կուրծք և կոնքեր/տազ/
Այս կազմվածքը համարվում է ամենագրավիչներից մեկը: Գեղեցիկ կդիտվեն քիչ ծալքերով՝ թեքությամբ և մատիտ-կիսաշրջազգեստները: Կարող եք կրել նաև կարճ կիսաշրջազգեստներ, եթե, իհարկե ունեք գեղեցիկ ու սլացիկ ոտքեր: Աշխատեք ընդգծել գոտկատեղը և խուսափել լայն ոճի հագուստներից, որոնք կարող են գիրացնել:
- Խնձոր կամ կլոր
Հիմնական հատկություններ – կլոր ուսեր, փքված փոր, տափակ հետույք
Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է ընտրել ներքևում լայնացող կիսաշրջազգեստներ: Հարկավոր է հրաժարվել կարճ և մատիտ կիսաշրջազգեստներ կրելուց:
- Ողղանկյուն
Հիմնական հատկություններ – հավասար լայնության ուսեր և կոնքեր, հաստ /չընդգծված/գոտկատեղ
Այս տեսակ կազմվածքի դեպքում կարելի է կրել կակաչ-տեսակի, ուղիղ, մատիտ, A -տեսակի կիսաշրջազգեստներ: Այս տեսակները կդարձնեն ավելի կանացի:
Նյութը հրապարակման պատրաստեց Bestinfo.Am-ը